Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք հավատում ենք Ալիևին կանգնեցնելու ԵՄ կարողությանը. Տիգրան Բալայանը` պատասխանել է Տոյվո Կլաարին

Մարտ 26,2024 17:37

Մենք հավատում ենք Ալիևին կանգնեցնելու ԵՄ կարողությանը, X-ի իր էջում գրել է ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Տիգրան Բալայանը` պատասխանելով Տոյվո Կլաարին։

«Թանկագին Տոյվո Կլաար, Ադրբեջանում ոչինչ չի կարող հեռարձակվել առանց այդ երկրի նախագահի հավանության, որը լուրջ չի վերաբերվում գործողություններով չաջակցվող զգուշացումներին:

Ալիևի ռեժիմը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի, քանի որ վերջին ագրեսիաների համար պատասխանատվության չի ենթարկվել:
Մենք հավատում ենք Ալիևին կանգնեցնելու ԵՄ կարողությանը՝ Հայաստանին միանշանակ աջակցության միջոցով»,- գրել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031