Լրահոս
Օրվա լրահոսը

Լողալով Դեբեդն ապօրինի անցնելու համար տուգանվեց 100 հազար դրամով

Ապրիլ 21,2016 19:15

Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ, 1980թ. ծնված Պարույր Հակոբյանը 2015թ. սեպտեմբերի 25-ին գտնվելով Վրաստանում եւ նպատակ ունենալով առանց սահմանված փաստաթղթերի հատել հայ-վրացական սահմանը եւ անցնել ՀՀ տարածք, նույն օրը ժամը 14.20-ի սահմաններում վրացական ափից մտել է Դեբեդ գետը, լողալով անցել այն: Նա ապօրինի հատելով ՀՀ պահպանվող պետական սահմանը, Վրաստանի Հանրապետությունից մուտք է գործել ՀՀ Տավուշի մարզի Պտղավան գյուղի վարչական տարածք, սակայն այդտեղ հայտնաբերվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ուղեկալի զինծառայողների կողմից:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով («Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ մինչ դատաքննությունը սկսվելը Պ. Հակոբյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը: Պ. Հակոբյանին պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ նա նախկինում դատապարտված կամ արատավորված չի եղել, իրեն լիովին մեղավոր է ճանաչում, զղջում է կատարածի համար, բնութագրվում է դրական, խնամքի տակ ունի մինչեւ 14 տարեկան երեխա:

Ապրիլի 7-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Պարույր Հակոբյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել 100 հազար դրամի չափով տուգանքի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930