Լրահոս
Օրվա լրահոսը

Մենդեսը կգլխավորի Վենետիկի կինոփառատոնի ժյուրին

Ապրիլ 30,2016 14:45

Բրիտանացի ռեժիսոր Սեմ Մենդեսը կգլխավորի Վենետիկի կինոփառատոնի ժյուրին: Փառատոնը կանցկացվի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ը: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է կինոդիտումների տնօրինությունը:

Փաստորեն, սա Մենդեսի վերադարձն է Վենետիկ՝ 2002 թ.-ից հետո: Հենց այդ տարի փառատոնում ներկայացված էր նրա «Անիծյալ ուղին» ֆիլմը: Մենդեսը «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» եւ «BAFTA»-ի մրցանակակիր է: Նա այն սակավաթիվ ռեժիսորներից է, ում առաջին իսկ լիամետրաժ ֆիլմն արժանացել է «Օսկարի»՝ որպես տարվա լավագույն ֆիլմ. խոսքը վերաբերում է նրա «Ամերիկյան գեղեցկություն» ֆիլմին: Հետագայում նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Անիծված ուղին», «Ծովային հետեւակները», «Փոփոխությունների ճանապարհը» եւ «Ճանապարհին» ֆիլմերը։ Մենդեսը նկարահանել է նաեւ Ջեյմս Բոնդի մասին պատմող վերջին երկու ֆիլմերը՝ «Կոորդինատները «Սքայֆոլ»  եւ «Սպեկտր», որոնցում Գործակալ 007-ին մարմնավորում է Դենիել Քրեյգը:

«Ա» դասի կինոփառատոների ժյուրիի կազմը ձեւավորելիս վերջին շրջանում հրավիրում են  հատկապես Հոլիվուդի հետ ակտիվորեն աշխատող աստղերի, օրինակ՝ այս տարվա Բեռլինի փառատոնի նախագահը Մերիլ Սթրիփն էր, Կաննինը՝ Ջորջ Միլլերը:

 

«Առավոտ» օրաթերթ
29.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930