Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ «պակրիշկա» իջեցնել եւ այլն, նման բաներ չեն եղել, չափազանցություն են». Հերքում է գեներալ Մանվելին վերագրվող արարքները

Սեպտեմբեր 02,2016 21:55

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի՝ մրցակիցներին բանավեճի հրավիրելու առաջարկը ուժի մեջ է, պարզապես դեռ արձագանքողներ չկան:

Արձագանքել է միայն Արթուր Թումանյանը, այն էլ՝ նախապայմանով:

«Այն տեղում, որտեղ կմատնանշեն թեկնածուները, քաղաքապետը կգա ու կբանավիճեն: Եթե պետք է հենց Ճոյտենց տան դիմաց թեկնածուների հետ հանդիպում լինի, կանգնեն թեկնածուներն ու իրենց պաչկեն եւ ամեն մեկն իր ծրագիրը ներկայացնի»,- Aravot.am-ին քաղաքապետի փոխարեն ասաց Էջմիածնի քաղաքապետարանի մամլո խոսնակ Վարդան Վարդանյանը:

Մեր դիտարկմանը, թե Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանն արդեն հայտնել է իր ծրագիրը՝ «Էջմիածինը մաքրենք Մանվելից եւ մանվելիզմից»  պարոն Վարդանյանը չցանկացավ անդրադառնալ, ասաց՝ հարկ չի համարում, բայց մասնակի անդրադարձավ այս թեկնածուի՝ բանավեճին մասնակցելու նախապայմանին՝ եթե ում բարոյական վնաս են Գրիգորյանները տվել, «պակրիշկա են իջացրել, ծեծել-ջարդել, ներողություն խնդրեն, նոր այդ ժամանակ ես կգամ քո հետ բանավեճի։ Բայց ինքը մինչեւ հիմա պատասխան չի տվել… ճանապարհներ կա փակած, հերդ փակել ա, ամբողջ Էջմիածինը գիտի, բացիր այդ ճանապարհները»։

«Իրեն ասեք, թող գա, ցույց տա այդ ճանապարհները… Ասում է՝ հրապարակում թույլ չեն տալիս մեքենա կանգնի, հրապարակի մեջտեղում մեքենա՞ պետք է կանգնի, գեներալի մեքենան ինչի կանգնո՞ւմ է: Գեներալը շատ է սիրում քաղաքը ու նախանձախնդիր է, ուզում է, որ կարգ ու կանոն լինի: Էդ «պակրիշկա» իջեցնել եւ այլն, նման բաներ չեն եղել, չափազանցություն են: Այն տեղերում, որտեղ չի կարելի կայանել, չեն կայանում նաեւ քաղաքապետի մեքենաները, չեն կայանում նաեւ գեներալի մեքենաները, խտրականություն չկա, թե այստեղ մենակ իմ մեքենաները պետք է կայանեն: Երեւանում էլ տեղեր կան, որ օրենքով սահմանված կարգով չի կարելի, որ մեքենա կայանի»,- ասաց Վարդան Վարդանյանը:

Մեր հարցին, թե ինչու է քաղաքապետի բանավեճի առաջարկը մերժվում, Վարդան Վարդանյանը պատասխանեց. «Որովհետեւ ասելիք չունեն, ոնց որ թե պատրաստ չեն, երբ պատրաստ լինեն, մեր ասածն ուժի մեջ է»:

Իսկ լուրերին, թե Արթուր Թումանյանին հովանավորում են վարչապետն ու ԱԺ նախագահը, Վարդան Վարդանյանն այսպես արձագանքեց. «Չունենք նման տեղեկություններ, անլրջություն կլինի դրան հովանավորելը, որովհետեւ մարդիկ երեւի լուրջ են էլի, որ չեղած տեղը ստավկա անեն: Արթուր Թումանյանը վստահ է, որ ինքը չի ընտրվելու, ինքը գիտի, որ ձայն չունի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930