Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում գործող «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ»-ը ներառվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում

Սեպտեմբեր 04,2016 21:11

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է ռուսական այն ընկերությունների թարմացված ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվում ուկրաինական հակամարտության կապակցությամբ:

Տվյալները ներկայացված են սեպտեմբերի 1-ից գերատեսչության կայքում հրապարակված փաստաթղթում:

QIP-Shot-Screen-039

Ցուցակում ներառված է նաև Հայաստանում գործող «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ»-ը, որը ներկայացված է ոլորտային պատժամիջոցների բաժնում` «Գազպրոմբանկի» «մասով»:

Պատժամիջոցների ցուցակում է նաև «Գազպրոմը», որը, ինչպես հայտնի է, Հայաստանի գազային համակարգի 100 տոկոսանոց սեփականատերն է:

Նշենք նաև, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ` ավելի վաղ ներկայացված պատժամիջոցների ծավալներն ընդլայնվել են կապված Ղրիմի բռնակցման և Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնագրի պայմանների չկատարման հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930