Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտին. «Միայն խելագար մարդը կմտածի, որ Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա»

Հունիս 06,2015 12:14

Ռուսաստանը լիովին սատարում է Ուկրաինայի վերաբերյալ Մինսկի համաձայնագրերը, սակայն առաջընթացը դանդաղում է Կիեւի պատճառով: Այս մասին, ըստ «Reuters»-ի, իտալական «Corriere della Sera» թերթի հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ռուսաստանը շահագրգռված է եւ ձգտում է ապահովել Մինսկի համաձայնագրերի ամբողջական եւ անվերապահ իրականացումը»:

Պուտինը նշել է, որ Ուկրաինայի արեւելքի լայնածավալ ռազմական գործողությունները, ընդհանուր առմամբ, դադարել են եւ ծանր զենքերը հետ են քաշվել, սակայն պարբերաբար կրակոցներ եւ մարդկային զոհեր են լինում: «Եկել է ժամանակն իրականացնելու Մինսկի համաձայնագրերը»,- ասել է նա եւ վկայակոչել համաձայնագրի այն դրույթները, որ Ուկրաինայում պետք է սահմանադրական բարեփոխումներ իրականացվեն:

Ըստ Պուտինի՝ «խնդիրն այն է, որ Կիեւի ներկա իշխանությունները նույնիսկ չեն ուզում նստել բանակցելու: Եվ մենք ոչինչ չենք կարող անել: Միայն մեր եվրոպացի եւ ամերիկացի գործընկերները կարող են ազդել իրավիճակի վրա»:

Վլադիմիր Պուտինը նաեւ ասել է, որ ապստամբ տարածքների հետ տնտեսական կապերի խզումը Կիեւի կողմից հումանիտար աղետի պատճառ է դարձել եւ Եվրոպական միությունը պետք է կատարի այդ տարածաշրջանում բանկային համակարգը վերականգնելու իր պարտավորությունները:

«World Bulletin» էլ հաղորդել է, որ նույն հարցազրույցում Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը ծրագրեր չի ունեցել հարձակվել ՆԱՏՕ-ի վրա եւ միայն պատասխանում է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի սպառնալիքներին: «Ես կարծում եմ, որ միայն խելագար մարդը եւ միայն երազներում կարող է կարծել, որ Ռուսաստանը կարող է հանկարծակի հարձակվել ՆԱՏՕ-ի վրա: Ես կարծում եմ, որ որոշ երկրներ ուղղակի օգտվում են Ռուսաստանի հանդեպ մարդկանց վախից»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930