Լրահոս
Օրվա լրահոսը

«Սապոգը» որքան գնում` ավելի է խրվում մեր հողի մեջ». Արմեն Հովհաննիսյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 09,2016 20:15

Ազատության հրապարակում այսօր` սեպտեմբերի 9-ին մեկնարկեց «Սասնա Ծռեր» շարժման հերթական հանրահավաքը: «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը ելույթում կարծիք հայտնեց, որ ներկայիս վարչակազմն ուղղված է հանրության շահերի դեմ. «Կարեւոր չէ այս կամ այն անհատի ավել կամ պակաս պրոֆեսիոնալ լինելը:

Դրանք բոլորը տեխնիկական խնդիրներ են, իսկ «Սասնա ծռեր» շարժման նպատակն այդ տեխնիկական խնդիրները չեն: «Սասնա ծռերի» նպատակը ինքնիշխանությունը ժողովրդին վերադարձնելն է: «Սապոգը» որքան գնում` ավելի է խրվում մեր հողի մեջ: «Սապոգը» պետք է դուրս տանել»:

Հովհաննիսյանը նկատեց, որ Սերժ Սարգսյանը խոստում է տվել նշանակել ազգային համաձայնության կառավարություն. «Այդ համաձայնության մեջ երկու միլիոն մարդ չկա, այլ հազար հոգի, որոնք պետք է իրար մեջ համաձայնեն, թե ինչպես են շարունակելու երկիրը թալանել եւ վաճառել: Այնպիսի մարդիկ են պետք, որ ճնշող մեծամասնությունը չունենա առարկություն: Ժողովուրդ-չինովնիկ վստահության մասին է խոսքը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    անգամ մը եւս, ըստ սովորության – ինչպէս ձեր բոլոր գործընկերները -, պատշաճ (relevant) տեղեկություն չէք նկատեր՝ հաւաքի մասնակիցների քանակը…

    եթէ չէք ուզում դուք թիւը նշել (որպէսզի հանկարծ անախորժ պիտակում մը չստանաք)
    գոնէ «ամբոխին» նկարը հրատարակէք,
    փոխանակ միայն հարթակից խօսողինը

    թէ ոչ, այդ ել մեղսակցություն է նկատվելու,
    վերնախավի մութ ու չա՜ր ուժերի հետ

    • Հ.Շ. says:

      Յ.Գ. Նոյն մօտեցումը ունեցաք անցած երկու տարիները շարունակ, այդպէսով «քաջալերելով» մինչդեռ լուսանցքային արմատական շարժում մը, մինչեւ որ հասանք անցեալ Յուլիսի արիւնահեղ խելագարության: Way to go…

  2. Հ.Շ. says:

    նկարը մեկնաբանութենէս ետք փոխեցիք

    նոյնիսկ եթէ գեղարվեստական դիտանկիւնէ առնված նկար է…
    գոնէ այդքանը…

    մերսի

    (չէք վախենում կառավարությունից, շատ լաւ է,
    այդպէս պէտք է լինի պետական չորրորդ իշխանությունը

    սակայն մի վախենաք նաեւ փողոցից…)

  3. Մարինա says:

    բա ինչու՛ եք Ֆրանսիայից հովանավորվում, և Վարուժան Ավետիսյանը ինչու՞ է կոչ անում նայել քույր Եվրոպային և ԱՄՆ-ին

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930