Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության շենք ներխուժած 3 անձինք էլ ԱԺԲ համակիրներ են

Մարտ 24,2024 22:01

Քիչ առաջ «Սասնա Ծռեր» համահայկական շարժման Ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով հայտարարվեց, որ նռնակով ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք ներխուժած 3 զինված անձինք էլ Ազգային-ժողովրդական բեւեռի (ԱԺԲ) համակիրներն են, եւ նրանց անուններն են Արթուր Մովսիսյան (44-օրյա պատերազմի մասնակից և նույն պատերազմում որդուն կորցրած), Վարդգես Գեւորգյան եւ Ստեփան Հովակիմյան (44-օրյա պատերազմի մասնակից):

ԱԺԲ մասնակից Հերմինե Մկրտչյանը նշեց, որ ԱԺԲ-ն շարժում է, որին հանուն գաղափարի միացել են տարբեր մարդիկ: ԱԺԲ մասնակից Արմինե Սախոյանն էլ նշեց, որ Բեւեռի խորհուրդը չի հսկում, թե ով է միանում իրենց համահայկական շարժմանը:

Հերմինե Մկրտչյանը տեղեկացրեց, որ այս պահին Վարդգես Գեւորգյանը եւ Արթուր Մովսիսյանը հիվանդանոցում են, վերջինիս վիճակը համեմատաբար ծանր է, իսկ Վարդգես Գեւորգյանը ոտքի  շրջանում է վիրավորում ստացել: Ինչ վերաբերվում է ամենավերջում վնասազերծված Ստեփան Հովակիմյանին, նա որեւէ վնասվածք չունի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031