Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջը պիտի հասկանաք, որ ժողովուրդը ոչինչ չունի, որ մեկը հարստանա եւ ժողովրդից ինչ-որ բան տանի». Գալուստ Սահակյան

Սեպտեմբեր 29,2016 14:48

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Գալուստ Սահակյանը կոչ արեց կուսակցություններին իրենց հիմքից ճանաչել, իմանալ, թե ինչ գաղափարներ ունեն, ինչի են ստեղծվել: Նա անդրադարձավ նաեւ ՀՀԿ-ին ուղղված քննադատություններին. «Ինչ վերաբերում է դրան, որ այսօր խոսում են, ցանկացած կուսակցություն, երբ գալիս է իշխանություն, ժողովուրդը սկսում է տեսնել այդ կուսակցությանը՝ որպես իշխանություն: Որպես կուսակցություն՝ որեւէ մեկը չեք էլ կարողանում մոտենալ որեւէ կուսակցության եւ զգալ, թե այդ կուսակցությունն ինչի՞ համար է ստեղծվել:

Վերջին հաշվով պիտի իմանաք՝ մեր երկրի բոլոր բարեփոխումները, որոնք կատարվել են եւ այսօր համեմատենք վաղվա կամ վաղը չէ մյուս օրվա հետ, դրա բոլոր ձեռքբերումները՝ սկսած մինչեւ բյուջեից, սկսած տարբեր օղակներից՝ մշակույթ, տնտեսություն, սպորտ, գրականություն՝ բոլոր ասպարեզում բարձրացել է:

Պարզապես մեր ժամանակներն այնպիսին են, որ այս բոլորը մատուցել ժողովրդին՝ շատ դժվար է, որովհետեւ մեր երկիրն այսպիսի վիճակում է: Ունենք սոված մասսաներ՝ ինչ-որ թվով, եւ մարդիկ մտածում են, որ բոլոր հարուստները, նրանք, ովքեր բիզնես ունեն, ժողովրդի եղած-չեղածը տարան, իրենք կարողանում են ապրել, իսկ ժողովուրդը չի կարողանում ապրել: Վերջը պիտի հասկանաք, որ ժողովուրդը ոչինչ չունի, որ մեկը հարստանա եւ ժողովրդից ինչ-որ բան տանի»:

Մեր դիտարկմանը, որ խոսում եք ՀՀԿ-ի գաղափարախոսության մասին, բայց Աշոտ Նավասարդյանի ՀՀԿ-ից շատ բան է փոխվել, այս ՀՀԿ-ն այն ՀՀԿ-ն չի, որի մասին Դուք խոսում եք՝ նա պատասխանեց. «Հիմա Աշոտ Նավասարդյանը չկա, որ ասեմ, Աշոտ Նավասարդյանի հիմնական գաղափարակիրները բավականին շատ են ՀՀԿ-ում եւ ոչ միայն Երեւանում, նաեւ՝ մարզերում: Ցանկացած կուսակցություն, որն արդեն ժողովրդական է դառնում եւ ժողովուրդն ուզում է կուսակցություն գալ, դիմում է գրում, մտնում է: Ամեն մեկը կարող է մի բանով զբաղվել, իսկ Աշոտ Նավասարդյանի գաղափարախոսությունը մինչեւ այսօր կա, պահպանվում է, եւ սա այն ճանապարհն է, որով պիտի գնա մեր ժողովուրդը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930