Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրեական գործեր, ապօրինի հարստացում, դա ես անելու էի՝ անկախ նրանից՝ ես ՀՀԿ մտնելու էի, թե չէ». վարչապետ

Դեկտեմբեր 03,2016 19:31

Այսօր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կազմակերպել էր  Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով հարցուպատասխան՝ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

Վարչապետին դահլիճից հարց ուղղեցին. «ՀՀԿ-ին անդամակցության հայտ ներկայացնելով՝ դուք պլանավորում եք ընտրել այդ կուսակցությանը՝ որպես ձեր քաղաքական եւ վարչական հիմք առաջիկա ընտրություններում: Հաշվի առնելով կուսակցության բավականին ցածր վարկանիշը, ինչպիսի՞ մեխանիզմներ եք պլանավորում կիրառել՝ այն արմատական փոխելու համար, օրինակ՝ քրեական գործեր հարուցել ապօրինի գործող իշխանավորների դեմ եւ այլն»:

Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ես բացատրել եմ դրդապատճառները եւ իմ մոտիվացիան՝ ինչու եմ ՀՀԿ անդամագրվել: 7 կետ էր նշված, կարծում եմ, տրամաբանական էր եւ անկեղծ եմ ասել, ինչ ասել եմ: Քրեական գործեր՝ ես ենթադրում եմ ինչ նկատի ունեք, բայց քրեական գործեր, ապօրինի հարստացում, դա ես անելու էի՝ անկախ նրանից՝ ես ՀՀԿ մտնելու էի, թե չէ, որովհետեւ դրա անհրաժեշտությունը հասարակության մեջ այսօր կա: Իսկ ինչ եմ անելու, որ ՀՀԿ-ն հաղթի՝ պատճառներից մեկն է, որ ես ՀՀԿ-ի հետ շփման ժամանակ նկատել եմ ցանկություն փոխելու եւ փոխվելու: Կստացվի՞ դա՝ ժամանակը ցույց կտա: Դրա անհրաժեշտությունը կա՞՝ միանշանակ կա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031