Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա մեր երկրում ունի մեծ անելիքներ». Ծառուկյանի նախկին մամուլի խոսնակ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 08,2016 16:10

«Մեր շարժման վրա ազդեցություն չեմ տեսնում: Գագիկ Ծառուկյան քաղաքական գործիչն անհատ է, մեր երկրում ունի մեծ անելիքներ»,-«Միասնություն» համազգային  շարժման «Հայաստանի արտաքին քաղաքականությունը եվրոպական և եվրասիական վեկտորների միջև» թեմայով քննարկման ժամանակ այսօր Aravot.am-ի եւ Armlur.am-ի հետ զրույցում ասաց «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի անդամ, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախկին մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը:

«Երբ նա որոշի, թե համագործակցության ինչ ձեւաչափ է ընտրելու քաղաքական ուժերի հետ, այդ ժամանակ կունենանք քննարկումներ»,-հավելեց Խաչիկ Գալստյանը:

Նա նաեւ ասաց, որ չի տիրապետում տեղեկություններին, թե իրենց շարժման միջոցով է ԲՀԿ նախկին առաջնորդը վերադառնալու քաղաքականություն:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031