Լրահոս
Օրվա լրահոսը

Էնֆիաջյանը՝ Ծառուկյանի՝ «Միասնություն» շարժման միջոցով քաղաքականություն վերադառնալու մասին (Տեսանյութ)

Նոյեմբեր 15,2016 17:06

«Անձամբ ես նման տեղեկություններ չունեմ»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով լուրերին, թե ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մտադիր է նորաստեղծ «Միասնություն» անկուսակցական շարժման միջոցով վերադառնալ քաղաքականություն, ասաց ԲՀԿ քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

«Գագիկ Ծառուկյանի վերադարձի պարագայում նա ինքը կորոշի՝ ի՞նչ ձեւաչափ է ընտրելու՝ քաղաքական դաշտում իր մասնակցությունն ապահովելու համար: Վստահ եմ, որ ԲՀԿ-ն իր առանցքային դերն ունի ՀՀ քաղաքական դաշտում, եւ եթե նման գործընթաց տեղի ունենա, բնականաբար, ԲՀԿ ակունքներում կանգնած է Գագիկ Ծառուկյանը, եւ ԲՀԿ-ն, բնականաբար, անմասն չի մնա»,-հավելեց Վահե Էնֆիաջյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930