Լրահոս
Օրվա լրահոսը

25-ամյա դիվանագիտական հարաբերություններ` Մեծ Բրիտանիայի հետ

Հունվար 21,2017 17:14

Հունվարի 20-ին Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ ուղերձներ փոխանակվեցին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և համագործակցության պետական քարտուղար Բորիս Ջոնսոնի միջև:

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում ընդգծել է, որ տարիների ընթացքում Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև փոխգործակցությունը զգալի զարգացում է ապրել, ինչն արտահայտվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, ակտիվ միջխորհրդարանական կապերով, տնտեսության և առևտրի ոլորտներում համագործակցության դրական դինամիկայով, մշակութային և կրթական փոխանակումների ընդլայնմամբ, ինչպես նաև՝ միջազգային հարթակում արդյունավետ համագործակցությամբ:

Բորիս Ջոնսոնն իր նամակում նշել է, որ Միացյալ Թագավորությունն արժևորում է երկու երկրների միջև քառորդդարյա փոխհարաբերությունները, որի ընթացքում իր գործուն աջակցություն է ցուցաբերել Հայաստանի՝ որպես ժողովրդավարական, բարգավաճ ու կայուն երկրի ամրապնդմանը: Նա ողջունել է Հայաստանում ժողովրդավարական և կառավարման ոլորտի բարեփոխումները և նշել, որ Մեծ Բրիտանիան սատարում է այդ գործընթացը: Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը։

Հայաստանի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հույս են հայտնել, որ համատեղ ջանքերով երկու երկրների միջև համագործակցությունը կշարունակի առավել ընդլայնվել և խորանալ:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031