Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանը «ակտուալ» է համարում Կարեն Կարապետյանի հայտարարությունն անորակ վառելիքի մասին. «Ազատություն»

Մարտ 03,2017 22:10

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը միայն երկու օր անց է արձագանքում վարչապետի աղմկահարույց հայտարարությանը, թե ապրիլյան պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկան չի աշխատել անորակ նավթամթերքի պատճառով, այսօր նշելով՝ կառավարության ղեկավարի խոսքերը մեկնաբանում են համատեքստից պոկելով:

«Պարզ է շատ․ համատեքստից պոկելով մեկնաբանություն է արվում: Վարչապետի ասածը շատ ակտուալ և արդիական էր, վերաբերում էր պետական վերահսկողությանը մասնավոր մատակարարումների նկատմամբ, և որպես պաշտպանության նախարար ես շատ կարևորում եմ այդ մոտեցումը, որովհետև իրականում, ինչպես հասկանալի է, Պաշտպանության բանակը իր ձեռք բերած վառելիքի նկատմամբ իրականացնելով պատշաճ վերահսկողություն, նաև միշտ մեծ հույս է դնում այն մասնավոր պաշարների վրա, որը թե՛ որպես պետպահուստ տրված է ի պահ մատակարարներին, թե՛ ծայրահեղ իրավիճակներում կարող է պետք լինել օգտագործման համար բանակում», – «Ազատության» հետ զրույցում ասաց ռազմական գերատեսչության ղեկավարը: – «Եթե մենք վստահ չլինենք այդ մատակարարվող վառելիքի որակի վրա, դա կարող է խնդիր առաջացնել: Հետևաբար ես կարևորում եմ վարչապետի այդ մոտեցումը և հանձնարարականը», – հավելեց Վիգեն Սարգսյանը:

Նախարարն անպատասխան թողեց հարցը, թե բանակի կարիքների համար նախատեսված նավթամթերքի նկատմամբ վերահսկողության կարևորությունից զատ, ի՞նչ կարող է ասել պատերազմի ժամանակ անորակ վառելիքի պատճառով չգործած ռազմական տեխնիկայի մասին: Մինչդեռ, մարտի 1-ին Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետի հայտարարությունը հստակ էր՝ «ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում կերոսինի հետ խառնվում է և մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք, դուք շատ լավ գուցեև հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031