Լրահոս
Օրվա լրահոսը

 77-ամյա գյումրեցու սպանության մեջ կասկածվում է նրա մտերիմը․ նոր մանրամասներ

Մայիս 05,2017 18:35

Ինչպես տեղեկացրել ենք , այսօր առավոտյան Գյումրու Ղորղանյան փողոցի 1-ին նրբանցք 11 առանձնատանը սպանված են գտել տանտիրոջը՝ 77-ամյա բնակիչ Ստեփան Մարկոսյանին։ Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդված 1-ին մասի հատկանիշներով։

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին  տեղեկացրեց, որ սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 23-ամյա Հ․-ն, որը տվել է խոստովական ցուցմունք։ Վերջինս մտերմիկ հարաբերության մեջ է գտնվել 77-ամյա Ստեփան Մարկոսյանի հետ։ Նրանց միջև վիճաբանություն է ծագել  կենցաղային հարցի շուրջ, որի ժամանակ երիտասարդը դանակահարել է տարեց տղամարդուն։ Հիշեցնենք, որ 77-ամյա տղամարդու դին գտել էին կրծքավանդակի ձախ հատվածում կտրած-ծակած, թափանցող վերքերով։ Ստեփան Մարկոսյանը առանձնատանը բնակվում էր միայնակ, նրա զավակները արտերկրում են։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031