Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան էին ժամանել հեղինակավոր համալսարանների ներկայացուցիչներ

Մայիս 16,2017 22:11

Մայիսի 16-ին և 17-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ)   տեղի ունեցավ միջազգային եզրափակիչ համաժողով՝ Եվրոպական Միության ՏԵՄՊՈՒՍ «Մարդկային գործոնի միջոցով կրթական հաստատությունների առաջխաղացում» ծրագրի շրջանակներում:

Գիտաժողովի նպատակն էր անդրադառնալ մարդկային ռեսուրսների (ՄՌ) ռազմավարական կառավարման գործընթացին, աշխատակազմի վերապատրաստման և մասնագիտական զարգացմանը, ՄՌ ծրագրային ապահովման զարգացմանը, ինչպես նաև ծրագրի շրջանակներում ձեռք բերված փորձի փոխանակմանը։ Բանախոսները, ի թիվս  ծրագրի արտասահմանյան այլ գործընկերների, Բարսելոնայի Կատալոնիայի պոլիտեխնիկական, Լիսաբոնի բարձրագույն տեխնիկական, Շվեդիայի Թագավորական տեխնոլոգիական համալսարաններից էին:

Ինչպես նշեց  ՀԱՀ մարդկային ռեսուրսների ղեկավար Արինա Բեկչյանը, ծրագիրը  հիանալի հնարավորություն տվեց ծանոթանալու մարդկային ռեսուրսների կառավարման բնագավառում եվրոպական համալսարանների փորձին, ուսումնասիրելու ժամանակակից միտումները և դրանք լավագույնս տեղայնացնելու ու կիրառելու հայաստանյան համալսարաններում:

«Ավելի քան երեք տարվա աշխատանքի ընթացքում ձեռք բերված փորձն ու հմտությունները  մենք արդեն իսկ կիրառում ենք մեր ամենօրյա աշխատանքում: Նաև լիահույս ենք, որ ծրագրի ընթացքում ստեղծված ամուր և փոխշահավետ համագործակցությունը մասնակից համալսարանների հետ կշարունակվի ապագայում» ,- հավելեց Բեկչյանը:

Անահիտ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031