Լրահոս
Օրվա լրահոսը

750 հազար բնակչություն ունեցող Նուբայի մեն ու միակ վիրաբույժը Գյումրիում էր (Տեսանյութ)

Մայիս 24,2017 20:30

Այսօր «Ավրորա-2016» մարդասիրական առաջին մրցանակի հաղթող Մարգարիտ Բարանկիցեի հետ Գյումրի էր եկել նաև «Ավրորա 2017»-ի հավակնորդ, ամերիկացի բժիշկ Թոմ Քաթենան։ Հիշեցնենք, որ նա 2008 թվականից մարդասիրական գործունեություն է ծավալում Սուդանի Դեմոկրատական հանրապետության Նուբա լեռների Գիբել քաղաքում։ Նա տեւական պատերազմի ու աղքատության ճիրաններում գտնվող ու 750.000 բնակչություն ունեցող այդ շրջանի միակ վիրաբույժն է։

Վերջինս եկել է Հայաստան՝ մասնակցելու Երևանում արդեն երկրորդ տարի կայացող «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխությանը։ Բժիշկը  խոստովանում է, որ չէր կարողանա գալ մեր երկիր, եթե երեք հայ բժիշկներ՝ գնդապետ Գևորգ Ոսկանյանը, մայոր Հայկ Հովհաննիսյանն ու Արմինե Բարխուդարյանը չմեկնեին Նուբա լեռներ՝ փոխարինելու իրեն։ «Շնորհակալ եմ հայ բժիշկներին, եթե նրանք չգային Նուբա, չփոխարինեին ինձ, ես չէի կարողանա գալ Հայաստան, որովհետև այնտեղ աշխատանքը  բարդ է  ու ահավոր շատ», -ասաց վիրաբույժը։

Նա նաև նշեց, որ հայերը ջերմ ու հյուրընկալ ժողովուրդ են։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031