Լրահոս
Օրվա լրահոսը

«Քարահունջը եւ Մեծամորը հնագույն աստղադիտարններ են». ռուս գիտնական Ելենա Գիենկո (տեսանյութ)

Օգոստոս 16,2017 15:15

 

Հնագույն քաղաքակրթությունների ուսումնասիրմամբ զբաղվող հետազոտող Վազգեն Գեւորգյանի հրավերով վերջերս Հայաստան էր ժամանել Երկրահամակարգերի և տեխնոլոգիաների Սիբիրի պետական համալսարանի ֆիզիկական գեոդեզիայի և դիստանցիոն զոնդավորման ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ելենա Գիենկոն եւ ուսումնասիրություններ կատարել Քարահունջում, Մեծամորի աստղադիտարանում, Տաթեւի վանքում եւ Որոտնավանքում: Ուսումնասիրությունների արդյունքները նա որոշակիորեն ներկայացրեց այսօր՝ «Նոյյան տապան» լրատվական գործակալությունում:

Գիենկոյի խոսքով՝ գիտարշավի նպատակն էր՝ մասնագիտական չափումներով փաստել, որ Քարահունջն ու Մեծամորը հնագույն աստղադիտարաններ են, իսկ հայկական խաչագմբեթավոր եկեղեցիները՝ աստղերի դիտարկման, ժամանակի հաշվարկի կենտրոններ: «Մեծամորում հաջողվեց հաստատել, որ կա դիտարկման կետ: Գտանք անցքեր ունեցող քարեր, ինչպիսիք Քարահունջում են: Մեգալիթներից մեկի անցքով երեւում է Բեւեռային կամ Հյուսիսային աստղը: Սա հաստատում է, որ Մեծամորում աստղային երկնքի դիտարկում է եղել»,-արձանագրեց գիտնականը:

Նա նշեց, որ Մեծամորում առկա են ժայռապատկերներ, որոնք հիշեցնում են պոչ ունեցող փոսիկներ. «Ուսումնասիրել եմ չինական ժայռապատկերները. ընկնող աստղերն այդպես են պատկերել: Հետեւաբար, Մեծամորում եւս հնարավոր է տեսնել ընկնող աստղերի: Մասնավորապես, օգոստոսի 11-13-ը նկատվում է Պերսեիդների աստղային հոսքը»:

Ելենա Գիենկոն եղել է նաեւ Քարահունջում. «Այն հնագույն աստղադիտարան է: Ծանոթանալով Պարիս Հերունու հետազոտություններին՝ կարող եմ ասել, որ դրանք աստղաբանության մակարդակում բավականին գրագետ են եւ ճշգրիտ: Զարմանալի  քարակոթողներ են, որոնք հազարամյակների պատմություն ունեն: Դա յուրահատուկ վայր է, որտեղ մարդիկ նոր տարվա օրը՝ Նավասարդին, դիտում են Օրիոն համաստեղության ծագումը եւ արեւածագը: Երբ մարդիկ աստղերին են նայում, դա միավորում է նրանց»:

Մանրամասն ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031