Լրահոս
Օրվա լրահոսը

Երանի իմ աչքերին… (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 09,2016 14:18

Ես ծնվել եմ այս տարվա օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը…իսկ իրականում` 25 տարի առաջ, պարզապես լինում են օրեր, երբ վերածնվում ես… Այդ օրը կրկին Սյունիքում էի` իմ պաշտելի Սյունիքում, որտեղ չեմ ծնվել, բայց կարծես ողջ կյանքիս ընթացքում միտքս Որոտանի կիրճում է թափառել: Այս անգամ գնում էի մի վայր, որի շուրջ գիտնականները շատ են վիճում, ցավոք, երբեմն` առանց հիմնավորումների: Գիտելիքների նվազագույն պաշարն ինձ թույլ տվեց գիտակցաբար մոտենալ նրան, ինչի համար որոշել էի Քարահունջում լինել: Այդ գիշեր երկնքից աչք կտրել չէր լինում…Ծիր Կաթինը, կարծես, մետրերի վրա լիներ: Ուզում էի ձեռքս տանել այդ աստղային սարդոստայնին, մի փունջ վերցնել, համբուրել եւ դնել տեղը, որովհետեւ տիեզերքի գեղեցկությունից չի կարելի կտորներ պոկել…

logo-1

Այդպես, մինչեւ Քարահունջ տանող ողջ ճանապարհին անընդհատ վերեւ էի նայում` անտեսելով ոտքերի տակ հայտնվող քարերը: Հայացքս դեպի վեր` «լուսնոտի քայլվածքով» հասա Քարահունջ` խորհրդավոր քարակոթողների մի փոքրիկ թագավորություն, որտեղ ամեն օր վերածնվում են հրաշքները եւ որտեղ քարը պարզապես քար չէ…

Եվ առհասարակ` բնության ոչ մի քար, ոչ մի կրակ ու ջուր պարզապես քար, կրակ ու ջուր չէ: Ամեն ինչ առաջին հերթին կրում է մեր մոլորակի էներգոինֆորմացիոն դաշտի ազդեցությունը: Այդ դպրոցական դասագրքերն ու որոշ «մասնագետներ» են մեզ բթացրել` գրելով, թե քարն անշունչ առարկա է, թե Սասունցի Դավիթը եւ Աքելլեսն առասպելական կերպարներ են, եւ ոչ` իրական: Ցավոք, մենք հեռացել ենք Մայր բնությունից, Հայր երկնքից եւ բնության հետ ապրողներին «ցնդած» ենք անվանում:

%d5%a1%d6%80%d5%a5%d6%82%d5%a1%d5%ae%d5%a1%d5%a3%d5%a8-%d6%84%d5%a1%d6%80%d5%a1%d5%b0%d5%b8%d6%82%d5%b6%d5%bb%d5%b8%d6%82%d5%b4

Գերհզոր աստղադիտակների եւ համացանցի ստեղծումից հազարամյակներ առաջ մեր նախնիները նայել են աստղերին, կազմել օրացույցներ, բացահայտել տիեզերքի գաղտնիքները: Այն, ինչ մենք հիմա գաղտնիք ենք անվանում, նրանց համար հաշվարկված ճշմարտություն է եղել: Սակայն ինչպե՞ս փաստել, որ Հայաստանն է աստղագիտության եւ տոմարագիտություն նախահայրենիքը:

Ըստ որոշ գիտնականների` Քարահունջը նախաքրիստոնեական աստղադիտարան է: Քարերում բացված անցքերով մեր նախնիները հետեւել են համաստեղծությունների եւ աստղերի շարժին: Դա ցույց տալու համար հետազոտող Վազգեն Գեւորգյանն օգոստոսի տասնմեկին հերթական արշավախումբն ուղեկցեց Քարահունջ: Ես էլ 63-րդ հայտնի քարի անցքով տեսա, թե ինչպես են երկնակամարում աստիճանաբար բարձրանում Օրիոն կամ Հայկի համատեղության երեք աստղերը: Իսկ ի՞նչ է դա նշանակում: Ֆանտաստիկայի ժանրին չտրվելու համար չալարենք ու կարդանք հատվածներ Վազգեն Գեւորգյանի «Կորուսյալ գիտելիքներ» գրքից.

logo-3

Մեջբերում,-«Բոլոր հին քաղաքակրթությունները, անկախ իրենց աշխարհագրական դիրքից, գիտեին, որ տարին 365.25 օր է, որ ժամը 60 րոպե է, իսկ րոպեն` 60 վայրկյան: Նրանց հայտնի էին 12 կենդանակերպի բոլորաշրջանները, որ մեկ կենդանակերպի բոլորաշրջանը տևում է 2160 տարի (Արևը գարնանային գիշերահավասարին ծագում է տվյալ կենդանակերպի ներքո), իսկ աստղային մեկ շրջանը՝ 25920 տարի է(2160×12): Սակայն ամենազարմանալի փաստն այն է, որ նրանք տիրապետում էին թվային հաշվարկման միևնույն համակարգին: Բայց ամենագլխավորը, որը միավորում էր բոլոր այդ քաղաքակրթություններին, Օրիոն համատեղությունն էր»,-մեջբերման ավարտը:

Իսկ ինչո՞ւ են մեր նախնիներն այդքան կարեւորել Հայկ-Օրիոնի համաստեղությունը: Ինչպես Վազգեն Գեւորգյանն է նշում, այդ համաստեղության շարժի միջոցով են հաշվել ժամանակը: Ընդ որում, խոսքը հազարավոր տարիների հաշվարկների մասին է:

logo-2

Մեջբերում,-«Համեմատելով և վերլուծելով հնագույն ժողովուրդների առասպելները և ավանդազրույցները՝ աշխարհահռչակ հետազոտող Գրեմ Հենկոկը հանգում է այն եզրակացության, որ նրանց միավորում են հետևյալ գործոնները.
-Նրանց լուսավորյալները սպիտակ մարդիկ էին, ովքեր եկել էին ինչ-որ առեղծվածային երկրից, որը նրանք անվանում էին «Արարման վայր»: Ի թիվս տարբեր գիտելիքների, տեղացիները կիսաաստվածներից ստացել են տոմարական ժամանակացույցները՝ աստղային ճշգրտությամբ:

-Նրանց գլխավոր աստվածները մարմնավորում էին Օրիոն համաստեղությունը:
-Նրանց քաղաքները և տաճարները կառուցվել են ըստ Օրիոն համաստեղության երկնային գծապատկերի:

10 9

-Համբարձյալ հոգիների ամենացանկալի վայրն Օրիոնի գոտին է:
Ի դեպ, միան հայերենում Հայկ-Օրիոնի գոտին ունի իրեն հատուկ՝ «Հայկի Շամփրուք» կամ «Շամփրուք-Կշիռք» անվանումը, որը նշանակում է «Հավասարակշռության առանցք»: Օրիոնի գոտու երեք աստղերը միայն հայերենում ունեն սեփական անունները` «Քար», «Փոցխ», «Կշիռք»»,-մեջբերման ավարտը:

Հիշենք, որ Հայկը Բելին հաղթել է օգոստոսի 11-ին: Այդ մասին Խորենացին է գրել:

8 7

Մեջբերում,-«Եթե հնագույն քաղաքակրթությունները Օրիոն համաստեղությունը ընդունում էին որպես երկնային հիմնակենտրոն, ապա ինչո՞ւ մեզ հայտնի չէ Օրիոն համաստեղության տոմարացույցը. չէ՞ որ մենք գիտենք արևային, լուսնային օրացույցներ: Բայց արդյո՞ք հայտնի չէ: Ըստ եգիպտական ավանդությունների` ի սկզբանե, երբ աստվածները նրանց տվեցին օրացույցը, տոմարական հաշվարկի հիմնակետ սահմանեցին օգոստոսի 11-ը: Այդ օրը հիշատակվում է նաև մայաների օրացույցում` որպես հիմնահաշվարկի սկզբնակետ(կա վկայություն, որ մայաների օրացույցը կազմավորվել է 3114 տարի առաջ՝ օգոստոսի 11-ին):

Օգոստոսի 11-ը հանդիսանում է նախ Հայկյան, ապա Նավասարդյան օրացույցի հիմնակետը: Հովհաննես Իմաստասերը 1084թ. հայկական տոմարում մտցրել է նշանակալից փոփոխություններ` հայկական շարժական օրացույցը դարձնելով անշարժ. տարին ընդունել է 365 և մեկ քառորդ օր: Հայոց տոմարի ուսումնասիրությամբ զբաղվողներին զարմանք է պատճառել Իմաստասերի այդ վարմունքը: Վերջին տարիներին Մատենադարանի ձեռագրերում հայտնաբերվեց Իմաստասերի մի աշխատությունը, ուր նա հանգամանորեն շարադրել է իր բարեփոխության սկզբունքները և պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ է նա օգոստոսի 11-ը սահմանել հայկական նոր տարվա սկիզբ: Նա մատնացույց է անում մի շարք բնագրեր, որ գարնանային գիշերահավասար է հանդիսանում՝ մարտի 21-ը: Հայկական շարժական, հռոմեական, ասորական, եբրայական անշարժ տոմարներով նա գտնում է, որ հին հայկական ամանորը եղել է օգոստոսի 11-ին, ուստի և ինքը հայկական ամանորը սահմանում է օգոստոսի 11-ը:

6 5

2012թ օգոստոսի 11-ին Օրիոն համաստեղությունը հասնելով իր երկնային ձգվածության բարձրակետին` ավարտեց 25920 տարվա ցիկլը՝ ավետելով նոր դարաշրջանի սկիզբը: Օրիոնի գոտու Կշիռք աստղը կատարեց իր առաքելությունը` հայտնվելով երկնային առանցքի ճիշտ կենտրոնում: Դա այն երկնային սահմանագիծն է, որտեղից ավարտվում է Օրիոնի վերընթաց շարժումը. հենց այդ կետից կսկսվի Օրիոնի վարընթաց շարժումը և մյուս անգամ այդ կետում կհայտնվի 25920 տարի հետո: Այսպես, Կշիռք աստղը հավասարակշռեց ժամանակը, որից հետո սկսվեց նոր բոլորաշրջան, որին այդքան անհամբերությամբ սպասում էին հին քաղաքակրթությունները…»,-մեջբերման ավարտը:

Այսքանից հետո չալարենք եւ սա էլ կարդանք` առանց մեկնաբանության. «Վերացեալք ընդ բազմասեղսն՝ փայլեսցուք ընդ դասս անմարմնոց, իբրև զՀայկն գեղեցիկ փայլելով՝ ԶԱստված ընկալցուք, բացցուք զշտեմարանս մտաց մերոց… Փայլելով զպտուղ աւրհնութեան ի շղթանց մերոց, եւ իբրեւ զգիշերավարն, պայծառսցուք հոգւով խավարային կողմն աշխարհիս…» (Գրիգոր Նարեկացի` «Մատենագիրք Հայոց»` էջ 908-910):
Այս ամենն ավելի հանգամանալից ուսումնասիրելու համար կարդացեք մեջբերումն ամբողջությամբ` այս հղումով:

4 3

Օգոստոսի տասնմեկյան աստղային հրաշքները Քարահունջով չեն սահմանափակվում: Մեկ տասնամյակից ավելի ուսումնասիրելով Տաթեւի վանքի հայտնի սյան կապը աստղային երկնքի հետ` Վազգեն Գեւորգյանը հիմնավորել է, թե ինչու են Հայկի համաստեղության երեք աստղերն ուղղահայաց դիրքով կանգնում սյան վրա (լուսանկարը` որպես ապացույց):

logo-4

Բայց սա, ինչպես ասում են, այլ պատմություն է…
Քարահունջում կատարած գիտափորձերի մասին ուշագրավ տվյալներ է թողել նաեւ Պարիս Հերունին` իր «Հայերը եւ հնագույն Հայաստանը» գրքում:

Ասում են` հայի ինքնությունն ամուր է այն ժամանակ, երբ նա պատրաստ է ճանաչել ու պահպանել նախնիների բարձրագույն գիտելիքները, հասկանալ, թե որն է իր առաքելությունը, եւ ինչու են բոլոր հին քաղաքակրթությունները վերացել, իսկ ինքը` ոչ…Իմիջիայլոց, փորձել եք շփվել Արեւի հետ, ապրել նրա վերածնունդը եւ պարզապես մաքրել Ձեր հոգին, թույլ տալ, որ բնության այդ հրաշքն այրի Ձեր բոլոր վատ մտքերը…Եթե երբեւէ Արեւածագ չեք դիմավորել, առաջին անգամ դա արեք Քարահունջում:

«Էջմիածին» պարն այդքան եթերային չէր եղել, որքան արեւածագին` հենց Քարահունջում… Այո, «Էջմիածին» անունը ստացած նախաքրիստոնեական` արեւապաշտական պարի յուրաքանչյուր շարժում ձոն է Արեւին եւ բնությանը: Իսկ մի՞թե քրիստոնյաների մեծ մասը գիտի շարժումների մեկնությունն ու նշանակությունը: Ցավոք, ոչ, բայց առանց հիմնավորման պնդում են, որ Վարդավառն էլ է քրիստոնեական, Տրնդեզն էլ…

2 1

Միայն ցավում եմ նրա համար, որ տեսախցիկս հնարավորություն չուներ ամբողջությամբ հավերժացնելու տեսածս ու լսածս: Սա հակաքրիստոնեական քարոզ չէ, պարզապես իրերն իրենց անուններով են կոչված: Սա մեր նախնիների` հազարամյակներով ճանաչողության կարոտ մնացած իրականությունն է, որն այսօր ապացուցում է գիտությունը` այն գիտությունը, որը մերժում է Քրիստոնեությունը` առանց հիմնավորումների:

glx

Հ.Գ. Մեզ արեգակներ են պակասում` Արեւի, մարդ-արեւների, արեւային խոսքերի, արեւ-բարեմաղթանքների տեսքով: Մեզ վերածնունդ է պակասում…

Լսե՞լ էք Արեւի մարդկանց մասին կամ գնահատե՞լ էք նրանց ներկայությունը…Նրանք եկել են արեւի երկրից, ապրում եմ մեր կողքին եւ մեր համար, որպեսզի մենք սպանենք խավարը, ջերմանանք, պայծառանանք եւ մեկ ուրիշի համար դառնանք Արեւ…

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930