Լրահոս
Օրվա լրահոսը

Ութերորդ վիրավոր զինվորը Արցախում վերանորոգված առանձնատուն ստացավ Թուֆենկյան հիմնադրամից

Օգոստոս 31,2017 13:28

Օգոստոսի 11, Ստեփանակերտ – 2016թ. ապրիլի քառօրյա պատերազմին հաջորդող մարտերից մեկում վիրավորված զինվոր Գագիկ Պետրոսյանն այսօր բնակարանամուտ նշեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Առանձնատունը վերանորոգվել է Թուֆենկյան հիմնադրամի կողմից`«Վիրավոր զինվորների բնակարանային ապահովում» ծրագրի շրջանակներում: Միջոցառմանը մասնակցել են Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, խորհրդի անդամ Անդրանիկ Գասպարյանը, իտալահայ գրող Անտոնիա Արսլանը, սփյուռքահայերի խմբի և տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մասնակցեցին բնակրանամուտի արարողությանը:

2003 թվականից ի վեր Թուֆենկյան հիմնադրամը մի շարք ծրագրեր է իրականացրել Արցախին աջակցելու նպատակով: 2016թ. ապրիլին, ի պատասխան Քառօրյա պատերազմին, հիմնադրամը ֆոնդահայթայթման հրատապ արշավ նախաձեռնեց պատերազմից տուժած անձանց օգնելու համար: Այս հրատապ դիմումի արդյունքում ստացված դրամական միջոցների և անհատ դոնորների հավելյալ աջակցության շնորհիվ Թուֆենկյան հիմնադրամը վերանորոգել կամ նոր տներ է գնել 6 վիրավոր զինվորների համար` երեքը Մարտակերտի, երկուսը Հադրութի, մեկը Ասկերանի և մեկը Մարտունու շրջաններում:Չնայած նախաձեռնությունն ի սկզբանե միտված է եղել Քառօրյա պատերազմին մասնակցած զինվորներին աջակցելուն, հետագայում այն ընդլայնվել է, ներառելով բնակարանային կարիքներ ունեցող բոլոր այն զինվորներին, ովքեր վիրավորվել են մարտի դաշտում և արդյունքում ի զորու չեն վերանորոգել իրենց տները կամ նոր բնակարաններ գնել: Մինչ այժմ, ի հավելումն քառօրյա պատերազմի մասնակից զինվորներին, ծրագրի շրջանակներում են ընդգրկվել Արցախյան ազատամարտի մասնակից երկու զինվորներ:

Գագիկ Պետրոսյանը Թուֆենկյան հիմնադրամից նոր կամ վերանորոգված բնակարան ստացած ութերորդ զինվորն է: Մինչև վիրավորվելը, Պետրոսյանը ծառայում էր Արցախի առաջնագծի զորամասերից մեկում: Ծառայության ընթացքում Պետրոսյանը կռվել և ծանր վիրավորվել է 2016թ. ապրիլյան պատերազմին հաջորդած գործողություններից մեկում, որի արդյունքում հաշմանդամություն է ձեռք բերել:Այժմ Պետրոսյանը 38 տարեկան է, ամուսնացած է և երկու դուստր ունի: Չնայած ծանր հաշմանդամությանը, կոչումով Կապիտան Պետրոսյանը որպես հետախույզ շարունակում է ծառայել Արցախի պաշտպանության զորքերում: Մինչև Թուֆենկյան հիմնադրամի կողմից առանձնատան վերանորոգումը, ընտանիքը մոտ 10 տարի ապրել է ծանր բնակարանային պայմաններում, որոնք վնասակար էին իրենց երեխաների առողջության և բարօրության համար: Չնայած Պետրոսյանը փորձել է վերանորոգման աշխատանքներ կատարել, հաշմանդամության պատճառով ստիպված է եղել անավարտ թողնել տան բարեկարգումը:Բնակարանամուտի արարողության ընթացքում հյուրերին դիմելով Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանն ասաց «Այս զինվորներն թողել են ամեն ինչ մեր երկրին ծառայելու և մեր սահմանները պաշտպանելու համար: Նրանց ընտանիքների համար արժանապատիվ բնակարանային պայմանների ապահովումը նվազագույնն է, որ կարող ենք անել այս զինվորների համար:»Վերջին մի քանի ամիսների ընթացքում Թուֆենկյան հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքների արդյունքում առանձնատունն այժմ լիովին վերանորոգված է: Ի հավելումն ընդհանուր բարեկարգումները, վերանորոգվել է տանիքը, տեղադրվել են նոր պատուհաններ և դռներ և նորացվել է հատակը:Չնայած 2016 թվականի արտակարգ իրավիճակն ավարտվել է, Արցախի զինվորների բնակարանային կարիքները դեռևս լուծված չեն: Հաշվի առնելով նմանատիպ օգնության կարիք ունեցող վիրավոր զինվորների թիվը, հիմնադրամի այս նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի:

 

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031