Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարգեւատրումը տեղին է եւ արժանի». ԿԳ փոխնախարարը՝ Հրազդանի քաղաքապետի որդու մասին

Սեպտեմբեր 13,2017 15:53

Այսօր ԱԺ-ում «Ելք»  խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը կրթության եւ գիտության նորանշանակ փոխնախարար, նախկին պատգամավոր Վահրամ Մկրտչյանին հարցրեց, թե ինչպե՞ս է ինքը մեկնաբանում Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանի որդուն նախագահի նստավայրում այդպես ընդունելուն, պարգեւատրմանը, ի՞նչ ազդակ է դա դպրոցականներին, եթե հաշվի առնենք նրա կողմից մահվան ելքով վրաերթի փաստը: Հիշեցնենք, որ քաղաքապետի տղան հոր ծառայողական մեքենայով վրաերթ էր կատարել, որի արդյունքում մարդ էր մահացել:

Վահրամ Մկրտչյանը պատասխանեց. «Որեւէ մեկի գիտելիքը, իր ունակությունն ու հմտությունը որեւէ կապի մեջ չեմ ուզում տեսնել այն հանգամանքի հետ, թե իր հայրը ով է: Չեմ ուզում կապել այն հանգամանքի հետ, թե ինքը ինչ արարք է թույլ տալիս: Այդ երիտասարդը իր կրթության ողջ ընթացքում պատշաճ վարք է ցուցաբերել, հետեւաբար պարգեւատրումը տեղին է եւ արժանի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Ոչ ցիննիկ/շատ ցինիկ/ ձևով, ինչպես նշված փոխնախարար կոչվածը, այլ սովորական, ինչ որ մեկը կարող է՞ ԲԱՑԱՏՐԵԼ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930