Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Միրզոյանն ընդունել է Ստեփանակերտում ընթացող միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների

Սեպտեմբեր 15,2017 20:35

Սեպտեմբերի 15-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները» 2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Արցախ ժամանած մի խումբ գիտնականների և փորձագետների։

Կարեն Միրզոյանը ողջունել է նրանց այցը Արցախ և կարևորել արցախյան հիմնախնդրին և, մասնավորապես, Արցախի միջազգային ճանաչմանը նվիրված գիտական քննարկումների անցկացումը։

Արտաքին գործերի նախարարն անդրադարձ է կատարել Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի մի շարք հարցերի, մասնավորապես, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հեռանկարներին։ Այս համատեքստում, Կարեն Միրզոյանն ընդգծել է, որ Արցախի միջազգային ճանաչումն այլևս անշրջելի գործընթաց է և համոզմունք հայտնել, որ այն ոչ միայն կնպաստի Արցախում պետականության զարգացմանն ու ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդմանը, այլև լուրջ խթան կհանդիսանա տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման համար։

Հանդիպմանը մասնակցել է նաև «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման» հիմնադիր Ավետիք Հարությունյանը։

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930