Լրահոս
Օրվա լրահոսը

Ղափամայի փառատոնն՝ ընդդեմ Հելոուինի

Նոյեմբեր 07,2017 21:12

Հայաստանում բավականաչափ քննադատվող, բայց և նշվող Հելոուինը անպատասխան չմնաց. Վերնիսաժում նոյեմբերի 7-ին Կենտրոն վարչական շրջանի կազմակերպված Ղափամայի փառատոնը դրա պատասխանն էր: Սա` մասնակիցների կարծիքով, ովքեր Կենտրոնի 21 մանկապարտեզների ներկայացուցիչներ էին:

Կազմակերպիչներից Կենտրոնի կրթության և մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Սուսաննա Լևոնյանը դեմ է օտարածին տոները հայկական միջավայր բերելուն:

Փոխարենը կոչ է անում` Հայաստանի նման փոքր և թշնամիներով շրջապատված երկրի համար կենսական նշանակություն ունի ազգային ավանդույթները պահպանելը. «Քանի որ մեր ազգը ինչ-որ կերպարներով տոն է նշում վերջին շրջանում, մենք կազմակերպեցինք այս փառատոնը, որ երիտասարդները հասկանան` այդ դդումն ինչպես են իրենց պապերն օգտագործել: Դրա խորհուրդը կենսատու է, ներսում արևի խորհրդանիշն է»:

Հարցին, թե ինչու են փառատոնին որպես մասնակից ընդգրկվել բացառապես մանկապարտեզները, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ավանդական այս ծեսերը երեխան ավելի հեշտորեն է տուն տանում, քան նույնիսկ ծնողը: Ուստի նման արժեքներ պետք է մանկուց սովորեցնել»:

Դդումից պատրաստված կերպարները բարի են, ժպտուն`հակառակ Հելոուինի չար կերպարների: Ներկաներին ցուցադրվեց նաև շերեփանման դդում` նախատեսված գինի լցնելու համար:

Համտեսը չսահմանափակվեց միայն ղափամայով: Թիվ 13 մանկապարտեզը ներկայացրել էր նաև Սիսի ու Մասիսի մանրակերտը. «Պատրաստել ենք Սիսն ու Մասիսը փոխինձից, ծիրանի մուրաբայի հյութից, դդմի կորիզներով էլ զարդարել ենք»,-նշեց դաստիարակչուհի Աստղիկ Կարապետյանը:

Մասնակիցներից ոչ բոլորն էին համաձայն փառատոնը  Հելոուինի հայկական նախատիպն անվանելու գաղափարին: Թիվ 8 մանկապարտեզի անձնակազմն ընդդիմանում է` «հայկական Հելոուին չի լինում, մենք դա չենք ընդունում»:

Նելլի ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930