Լրահոս
Օրվա լրահոսը

Թիվ 17 հատուկ դպրոցում կրքերը խաղաղվել են

Նոյեմբեր 21,2017 14:28

Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների N 17 հատուկ դպրոցում կրքերը խաղաղվել են: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց դպրոցի նորանշանակ տնօրեն Վերգինե Եսայանը. «Նոյեմբերի 13-ին մտել եմ դպրոց, ստացել եմ կնիքը, փաստաթղթերը: Դրանից հետո սկսվել է ընդունման-հանձնման հանձնաժողովի գործունեությունը: Առաջին իսկ օրվանից որեւէ խոչընդոտ չի եղել, բնականոն գործունեության ընթացքը սկսվել կամ վերսկսվել է…Սա վերաբերում է այն ժամանակահատվածին, որին հնարավորություն եմ ունեցել մասնակցել»:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 16-ին Վերգինե Եսայանի և ՀՀ ԿԳՆ հանրակրթության ոլորտի պատասխանատուների մուտքը դպրոց խոչընդոտվել էր փոխտնօրենի և դպրոցի կոլեկտիվի որոշ անդամների կողմից: Իսկ ՀՀ ԿԳ նախարարությունը մտահոգություն էր հայտնել կատարվածի առնչությամբ` արձանագրելով, որ նման վարքագիծը հարիր չէ հատուկ կրթություն իրականացնող ուսումնական հաստատությանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930