Սերժ Սարգսյանը խոսել է ՀՀ-ԵՄ համագործակցության և հարաբերությունների զարգացման հեռանկարի շուրջ

Սերժ Սարգսյանը խոսել է ՀՀ-ԵՄ համագործակցության և հարաբերությունների զարգացման հեռանկարի շուրջ

Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպության խորհրդի անդամների հետ:

Հանրապետության Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին և կարևորել նման շփումները Հայաստանի բարեկամների հետ, ովքեր, Նախագահի գնահատմամբ, կարևոր և պատասխանատու առաքելություն են ստանձնել:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը Հայաստանի կողքին լինելու և մշտապես սատարելու համար, նշելով, որ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ը, եվրոպական հարթակներում հնչեցնելով Հայաստանի ձայնը, համակողմանի ներկայացնելով երկրին վերաբերող հարցերն ու բարձրացնելով Հայաստանի մասին տեղեկացվածության մակարդակը Եվրոպայում և այդպիսով Հայաստանի մասին կարծիք ձևավորելով, արժեքավոր ու նշանակալի աշխատանք են կատարում` միաժամանակ նպաստելով եվրոպական երկրների ու կառույցների հետ համագործակցության ամրապնդմանը և համախմբելով Հայաստանի բարեկամներին:

Հանրապետության Նախագահը ներկայացրել է Բրյուսել աշխատանքային այցի շրջանակներում իր հանդիպումների ու քննարկումների հագեցած օրակարգը, խոսել ՀՀ-ԵՄ համագործակցության և հարաբերությունների զարգացման հեռանկարի, Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի ու տարածաշրջանային զարգացումների մասին: Նախագահը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք