Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիտեխնիկական համալսարանում կծաղկեն բալենիները

Նոյեմբեր 25,2017 15:35

Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում նոյեմբերի 25-ին տնկվեցին բալենիներ։ Ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Արման Անտոնյանը նշեց, որ արդեն մի քանի տարի անց գարնանը, երբ կծաղկեն բալենիները, բուհի տարածքում կունենանք գեղեցիկ տեսարան, իսկ ամռանը ուսանողներն ու դասախոսները կկարողանան համտեսել նաև պտուղները։ Ավելի քան 30 տնկիները կխնամվեն և՜ ֆեդերացիայի անդամների, և՜ ուսանողների կողմից։

Արման Անտոնյանը նշեց նաև, որ միջոցառումը կայացել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Հատկացված դրամաշնորհի միջոցով և նույն ծրագրի շրջանակներում Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան ստեղծել է CLEAN ARMENIA բջջային հավելվածը, որը հնարավորություն կտա Հայաստանի բոլոր համայնքների բնակիչներին բարձրաձայնել իրենց սոցիալական, բնապահպանական և այլ խնդիրները՝ դրանց տալով լուծումներ։  Բջջային հավելվածի շնորհանդեսը տեղի կունենա առաջիկա օրերին։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930