Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը եւ ճանճի համախտանիշը․ պրոֆեսոր Վահանյան

Մայիս 22,2024 14:43

«Չկա այլ կառույց Հայաստանում, որը կարող է իր արդյունավետության տեսանկյունից, համեմատվի եկեղեցու հետ»,- այսօր Բագրատ սրբազանի հետ հանդիպման ժամանակ իր ելույթում ասաց պրոֆեսոր Վահանյանը։

Նա պատկերավոր փորձեց նկարագրել այն իրավիճակը, որում Հայաստանն է հիմա գտնվում․ «Հայաստանը մի վանդակ է, վանդակի մեջ 6 պատ է․ պատերը՝ հարեւանները։ Վանդակի մեջ Հայաստանը թռչող ճանճ է՝ կողքը 5-6 այլ թռչող կենդանիներ են։ Ճանճը թռչում է՝ դիպչում մի պատին, հետո մյուս պատին․ որեւէ տրամաբանություն՝ կառավարության մոտեցումների եւ աշխատանքի տեսանկյունից չկա, քաոտիկ շարժումներ են»։

Ամսի 26-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ նա հորդորեց՝ «այդ վանդակը վերցրեք, բացեք ու ասեք՝ դե թռչի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031