Լրահոս
Օրվա լրահոսը

Վառելափայտ գնելու նպատակով գումար բաժանելով, սոցիալապես անապահով ընտանիքներում ձմռանը ջերմություն ապահովելու խնդիրը ամենևին էլ չի լուծվում

Հունվար 05,2018 20:54

Կարծում էի, թե այս ձմռանը վառելափայտի բաժանման մեր ձեռնարկը առավել սահուն է ընթանալու: Քանզի Գյումրու քաղաքապետարանն ու Գագիկ Ծառուկյանը ձմռան վառելիք գնելու նպատակով Գյումրիում մասսայաբար գումար բաժանեցին: Բայց պարզվում է մեր ժողովուրդը այդ գումարներով վառելիք չի էլ գնել:

Երկրորդ օրն է տնակներում և կիսախարխուլ շինություններում բնակվող տասնյակ ընտանիքներ ու միայնակ տարեցներ կրկին զանգահարում և գալիս են Շիրակ կենտրոն: Մեր տրամադրած վառելափայտն է վերջացել, մի մասին էլ չի հասել: Թեև մենք ամբողջ ամառ քանդած դոմիկներից կուտակած փայտից բացի մոտ 250 խորանարդ մետր էլ վառելափայտ ենք գնել և շուրջ 500 ընտանիքների բաժանել: Ստացվում է, որ վառելափայտ գնելու նպատակով գումար բաժանելով, սոցիալապես անապահով ընտանիքներում ձմռանը ջերմություն ապահովելու խնդիրը ամենևին էլ չի լուծվում:

Վահան ԹՈՒՄԱՍՅԱՆ
«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031