Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել ՀՀ նախագահի եւ իր միջեւ տեղի ունեցած խոսակցությունը. Արմեն Սարգսյանի օգնական. news.am

Ապրիլ 22,2018 14:49

Նիկոլ Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել Հանրապետության նախագահի եւ իր միջեւ տեղի ունեցած խոսակցությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Նա նշեց, որ երեկ՝ ապրիլի 21-ի երեկոյան, Հանրապետության նախագահը հրապարակ էր գնացել բանակցությունների հնարավորություն ստեղծելու նպատակով. «Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր իր օրակարգը: Նախագահը հայտնել էր, որ վարչապետն ունի իր օրակարգը, իսկ մնացածը պետք է քննարկվեր բանակցությունների ընթացքում: Ի վերջո, սա է ցանկացած բանակցության իմաստը՝ լսել մեկմեկու եւ փորձել գտնել հնարավոր ընդունելին: Նիկոլ Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել Հանրապետության Նախագահի եւ իր միջեւ տեղի ունեցած խոսակցությունը»,-ասաց Պետրոսյանը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30