Լրահոս
Օրվա լրահոսը

«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք

Սեպտեմբեր 28,2026 20:55 Share

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը շրջայց կատարելիս պահատան հարակից ասֆալտապատ տարածքում հայտնաբերել է կարմիր պոլիէթիլենային ցանցով ամրացված փաթեթ։

Փաթեթում առկա է եղել 2 բջջային հեռախոս։

Մեկ ժամ անց Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում տեղակայված տեսահսկման համակարգի միջոցով «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի տարածքից դուրս նկատվել է մարդկային շարժ, այնուհետև՝ ներնետվող անհայտ առարկա։ Ծառայության կողմից արված ահազանգի արդյունքում կատարվել է տեղազննություն և հայտնաբերվել ևս մեկ կարմիր պոլիէթիլենային ցանցով ամրացված փաթեթ, որում նույնպես առկա է եղել 2 բջջային հեռախոս։

Դեպքերի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել