Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած ՀՀ իշխանության հետ փոխհարաբերություններին՝ ԵԽԽՎ-ն արձանագրել է, որ այլեւս ժողովրդավարության բաստիոնում չենք գտնվում. Գոհար Մելոյան

Սեպտեմբեր 28,2026 17:56 Share

«Այն ընտրատեղամասերում, որտեղ ԵԽԽՎ-ն դիտորդություն եւ ուսումնասիրություններ է իրականացրել, 44%-ում գրանցվել են ընտրախախտումներ, ինչը խոսում է այն մասին, որ ԵԽԽՎ-ն արձանագրել է ընտրախախտումների շատ բարձր մակարդակ: Երկրորդը՝ ԵԽԽՎ պատվիրակությունն ընդգծել է Հ1-ի եւ մի շարք ԶԼՄ-ների կողմից կոնկրետ իշխանական եւ իշխանամետ թեզերի առաջ մղումը, ինչին մենք ականատես ենք եղել շաբաթներ շարունակ նախընտրական փուլում, ընտրությունների օրը եւ հետընտրական փուլում:

Երրորդ կետով ուզում եմ նշել, որ ԵԽԽՎ-ն նաեւ անդրադարձել է ԲՀԿ-ի շուրջ 60 000 ձայների, այսպես ասած, անվավեր ճանաչելուն, մանդատագողությանը: Եվ նշել է, որ այն պատճառաբանությունը, որը ԿԸՀ-ն առաջ է բերել, անհիմն է եւ չպետք է նման պատճառով շուրջ 60 000 քաղաքացիների ձայներ հօդս ցնդեին կամ փոշիանային»,- հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի թեմայով կայացած ասուլիսում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանի խոսքով. «ԵԽԽՎ զեկույցը գալիս է պնդելու մեր բոլոր հայտարարությունները, խոսքերը, ասուլիսները, փաստերն առ այն, որ Հայաստանի Հանրապետությունում հունիսի 7-ի ընտրությունները բազմակի խախտումներով են տեղի ունեցել, եւ այդ բազմաթիվ խախտումները հատկապես վտանգավոր էին ՀՀ ժողովրդավարության համար: Չնայած ՀՀ իշխանության հետ փոխհարաբերություններին՝ անգամ ԵԽԽՎ-ն կատարել է արձանագրումներ, որ այլեւս ժողովրդավարության բաստիոնում չենք գտնվում, ժողովրդավարությունը նահանջել է իր դիրքերից, արձանագրվել է անկումը ժողովրդավարական արժեքներից»:

Secretary of the ‘Strong Armenia’ parliamentary faction Tigran Abrahamyan, MP Harutyun Harutyunyan and member of the Council of the Strong Armenia Party Gohar Meloyan gave a press conference at Alexander Hotel of Yerevan, Armenia

Ի թիվս այլնի՝ Մելոյանը փաստեց նաեւ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը հնարավորություն չի ունեցել մասնակցելու նախընտրական գործընթացին՝ տնային կալանքի ներքո գտնվելով, եւ այդ սահմանափակումը բացառապես ելնում էր քաղաքական նպատակահարմարությունից:

 

Ասուլիսն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930