Լրահոս
Օրվա լրահոսը

«OpenAI»-ի միջազգային աճի ղեկավար Դավիթ Զոխրաբյանի հետ քննարկել եմ արհեստական բանականության և առողջապահության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները. Ավանեսյան

Սեպտեմբեր 28,2026 18:12 Share

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր «OpenAI»-ի միջազգային աճի ղեկավար Դավիթ Զոխրաբյանի և կրթական հետազոտությունների մասնագետ Բենջամին Լեյվայի հետ քննարկել եմ արհեստական բանականության և առողջապահության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները, ինչպես նաև Հայաստանի առողջապահական համակարգի թվայնացման օրակարգը։

Ներկայացրել եմ առողջապահության ոլորտում անվտանգ և միասնական տվյալների էկոհամակարգի ձևավորման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքը:

Անդրադարձել ենք նաև արհեստական բանականության և առողջապահական նորարարությունների համաշխարհային գործընթացներում Հայաստանի ներգրավվածությունն ու դերը զարգացնելու հնարավորություններին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930