Լրահոս
Օրվա լրահոսը

2018-ից առ այսօր առաջին անգամ Եվրոպան հակառակ պատկեր արձանագրեց. Հարություն Հարությունյանը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին

Սեպտեմբեր 28,2026 18:55 Share

«Ողջունելի է, որ 2018-ից առ այսօր առաջին անգամ եվրոպական մեծ կարևորություն ներկայացնող կառույցն ի վերջո արձանագրեց, որ Հայաստանում նախընտրական և ընտրական գործընթացն իրականացվել է մեծ խախտումներով… Սա առաջընթաց է, քանի որ 2018-ից առ այսօր Եվրոպան, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների ընթացքը, իսկ այժմ ամբողջությամբ հակառակ պատկեր արձանագրեց»,- ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի թեմայով ասուլիսում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը։

Նրա ձևակերպմամբ, ակնհայտ է, որ ընդդիմադիր թիվ մեկ ուժ հանդիսացող «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմից արձանագրված բոլոր ընթացիկ խախտումներն արժանացել են ԵԽԽՎ գնահատականին

«Բոլորը հիշում են, թե ինչպես վարչական ռեսուրսի լայն կիրառմամբ հետապնդման էին ենթարկվում անձինք, որոնք փորձում էին որևէ կերպ մասնակցել ընդդիմության հանրահավաքներին: Մենք տեսանք, թե ինչպես էր ողջ պետական ապարատը ներդրվել, որպեսզի սպասարկվի բացառապես ՔՊ-ի շահը և ապահովվի վերջիններիս հնարավոր սահմանադրական մեծամասնության առկայությունը ԱԺ-ում, ինչն իրենց մոտ չստացվեց:

Մենք բոլորս հիշում ենք, թե ինչպես ցանկացած արձագանք, որը վերաբերում էր ընդդիմության կողմից որևէ հակաիրավական վարքագծի, անմիջապես արժանանում էր մեդիա դաշտում լայն տարածման, վարչական ապարատի մաս կազմող մարմինների ամենալայն արձագանքների, մինչդեռ այն, ինչ ասվում էր իշխանության մասով՝ ենթադրյալ խախտումների առավել նվազ կարևորություն, միանգամայն այլ մասշտաբի հանրային արձագանքի էր արժանանում»,- ավելի վաղ նշել էր Հարությունյանը:

Ասուլիսն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել