Լրահոս
Օրվա լրահոսը

Ատամնաբույժ, չափագետ, բանկային խորհրդատու ու անշարժ գույքի գործակալ, հսկիչ, տեղամասի պետ․ Արզնի համայնքի ավագանու կազմը

Սեպտեմբեր 28,2026 16:37 Share

Կոտայքի մարզի N 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արզնի համայնքում մեծամասնական ընտրակարգով կայացած համայնքի ավագանու ընտրությունների արդյունքների նախնական արձանագրությունը։ Ավագանու 7 մանդատի համար առաջադրվել էր 17 թեկնածու։ Սեպտեմբերի 27-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից՝ 4 համայնքից միայն Արզնիում է, որ մրցակցություն կար։ 1978 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 894-ը։

Հետաքրքիր է, որ Արզնի համայնքի գործող ավագանու բոլոր 7 անդամներն այս անգամ նույնպես առաջադրվել էին։

Ըստ նախնական արձանագրության, նախկիններից միայն ընտրվել է ատամնաբույժ, 36-ամյա Դավիթ Վանյանը։ Նրա օգտին քվեարկել է 93 ընտրող։ Այդքան կողմ քվե է ստացել նաեւ «Գազպրոմ Արմենիա»-ի հսկիչ, 31-ամյա Գեւորկ Նազարյանը։

Ամենաշատ կողմ ձայները՝ 112 քվե ստացել է «Ակբա բանկում» խորհրդատու աշխատող, 31-ամյա Էմիլ Իվանովը։ «Հայէլցանցեր» ընկերության տեղամասի պետ, 46-ամյա Ռաֆայել Միրզոյանը ստացել է 80 ձայն, «Գազպրոմ Արմենիա»-ի չափագետ 55-ամյա Գագիկ Ավետյանը ստացել է 64, անշարժ գույքի գործակալ, 27-ամյա Ասսար Միխայելովը 61 կողմ ձայներ։ Ավագանու անդամներից միակ չաշխատողը 34-ամյա Սարգիս Պողոսյանն է, որի օգտին քվեարկել է 59 ընտրող։

Նկատենք, որ 17 առաջադրված թեկնածուներից միայն մեկն է կին՝ 70-ամյա Սուսաննա Ալեքսանովնան, որը 42 կողմ ձայնով դուրս է մնացել ընտրապայքարից։ Վերջինս գործող ավագանու անդամ է։

 

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարը՝ Արզնիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել