Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ թվում է, որեւէ ադեկվատ մարդ այլ գնահատական տալ այդ «սիրո հեղափոխությանը» չի կարող». Շուշան Պետրոսյան

Մայիս 02,2018 11:49

Aravot.am-ը երեկ փորձեց ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանին մի քանի հարց ուղղել՝ սիրո, համերաշխության հեղափոխության, համաժողովրդական շարժման մասին:

Նա այս օրերին մի քանի գրառումներ է կատարել ֆեյսբուքում՝ փորձելով ցույց տալ, որ սա ոչ թե սիրո, այլ ատելության հեղափոխություն է: Մեր դիտարկմանը, որ շատ վրդովված գրառումներ եք կատարում՝ նա արձագանքեց. «Վրդովված չի, օբյեկտիվ է: Ինձ թվում է, որեւէ ադեկվատ մարդ այլ գնահատական տալ այդ «սիրո հեղափոխությանը» չի կարող: Ադեկվատ մարդկանց մասին է խոսքը»:

Հարցին՝ վստա՞հ եք, որ ձեզ հայհոյանքներ գրողները հենց Փաշինյանի կողմնակիցներն են՝ Շուշան Պետրոսյանը պատասխանեց. «Էդ շատ լավ տարբերակ է, էդ իր տարբերակն է, ինքն էլ է այդպես պատասխանում»:

Շարժման մասին Շուշան Պետրոսյանը չցանկացավ խոսել, ասաց. «Եթե պատիս հետեւում եք, ինձ թվում է ամեն ինչ ակնհայտ է, ուրիշ տարբերակ չկա»:

Նա հորդորեց իրեն հանգիստ թողնել եւ շատ ավելի հետաքրքիր, թիրախային մարդկանց գտնել. «Կներեք, պիտի դուռը փակեմ, որովհետեւ մրսում եմ»,- ասաց նա եւ աշխատասենյակի դուռը փակեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սեդրակ Պապիկյան says:

    Շուշան Պետրոսյանի նկատմամբ համատարած այս վերաբերմունքը ես չեմ քաջալերում: Եկեք չմոռանանք, որ նա, նախ և առաջ, մայր է, կին է և տաղանադավոր երգչուհի: Որպես քաղաքական գործիչ նա, իհարկե, անհաջող պահեր շատ ունեցավ: Բայց եկեք մարդուն չսպանենք: Հիշենք, որ նրա զավակները պիտի ապրեն ազատ ու անկախ, նաև Արդարության Հայաստանում: Նորից եմ ասում քաղաքական ասպարեզում նա վրիպումներ և սխալներ թույլ տվեց, մեծամտացավ, անհաջող ելույթներ ունեցավ, բայց եկեք օգտվենք մեր ժողովրդի իմաստությունից. վարդը քաղենք, փուշը կրակենք: Իսկ վարդ կա, ավելի ճիշտ՝ վարդերի մի հիանալի փունջ կա նրա լավագույն կատարումների տեսքով:
    Հ.Գ. Միանգամից ասեմ, որ նրա հետ ծանոթ չեմ:
    https://www.youtube.com/watch?v=_LUJqw1SW1A

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031