Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներ՝ ՀՀ վեց քաղաքներում

Մայիս 13,2018 13:03

Այս տարի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները կանցկացվեն Հայաստանի 6 քաղաքներում և կամփոփվեն մայրաքաղաք Երևանում:

Մայիսի 12-ին Եվրոպայի օրվա տոնական միջոցառումներ անցկացվեցին Իջևանի Շատրվանների հրապարակում: Ներկաներին ողջունեցին և Եվրոպայի օրվա առթիվ շնորհավորեցին Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին և Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը:

Այս տարի ևս բացօթյա հանրային միջոցառումների մասնակիցները հնարավորություն ունեցան իմանալու ավելին Եվրոպայի և Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին, ծանոթանալու ծրագրերի ձեռքբերումներին, վայելելու լավ երաժշտություն, մասնակցելու տարբեր մրցույթների ու ստանալու բազմաթիվ անակնկալ նվերներ, ինչպես նաև մասնակցելու եվրոպական տարբեր երկրների ուտեստների համտեսին:

Եվրոպայի օրվա մարզային առաջին բացօթյա տոնակատարությունը տեղի ունեցավ Իջևանում մայիսի 12-ին: Հրազդանը կհյուրընկալի Եվրոպայի օրվա միջոցառումները մայիսի 13-ին, , Վանաձորը՝ մայիսի 19-ին, Գյումրին՝ մայիսի 20-ին, Կապանը ՝ մայիսի 26-ին, Եղեգնաձորը՝ մայիսի 27-ին,  իսկ Երևանում ամփոփիչ տոնակատարությունը տեղի կունենա հունիսի 2-ին:

Եվրոպայի օրվա շրջանակում Երևանում նախատեսվում է նաև նորաձևության ցուցադրություն և հեծանվային երթ:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031