Լրահոս
Օրվա լրահոսը

Հենց միայն փաստը, որ Գրետա մայրիկը հայ ազգին Վազգեն սպարապետ է պարգեւել, բավական է, որպեսզի նա դասվի հայոց մեծերի շարքին. Մանվել Գրիգորյան

Մայիս 19,2018 21:07

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՐԵՏԱ ՄԱՅՐԻԿԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից խոր վշտակցություն եմ հայտնում Երկրապահի Մեծ մայրիկ, հայոց Մեծ մայրիկ Գրետա մայրիկի մահվան կապակցությամբ։

Գրետա մայրիկի վախճանը անդառնալի կորուստ է երկրապահական եռասերունդ ընտանիքի համար։ Պատահական չէ, որ մենք հատուկ որոշմամբ նրան մեր Մեծ մայր էինք հռչակել։ Հենց միայն փաստը, որ Գրետա մայրիկը հայ ազգին, հայոց պետականությանը Վազգեն սպարապետ է պարգեւել, բավական է, որպեսզի նա դասվի հայոց մեծերի շարքին։ Հենց մայրական կաթի հետ ստացած դաստիարակությունն էր, որ Վազգեն Սարգսյանին սպարապետ դարձրեց, հայոց բանակի եւ Երկրապահի հիմնադիր դարձրեց։

Զավակներին հայրենասիրական դաստիարակություն տալուց հետո Գրետա մայրիկը նաեւ իր թոռնիկներին էր հայրենասիրության դասեր տալիս։ Գրետա մայրիկի հետ շփումը, նրանից սովորելու հնարավորությունը նվիրական արժեք էր նաեւ պատանի երկրապահների համար, բոլոր սերունդների երկրապահների համար։ Բոլոր երկրապահական միջոցառումների մեկնարկից առաջ մենք ստանում էին Գրետա մայրիկի օրհնությունն ու ծրագրի ավարտին զեկուցում էինք նրան արդյունքների մասին։

Ցավակցում ենք Գրետա մայրիկի ընտանիքի անդամներին, ամուսնուն, զավակներին, թոռներին, հարազատներին, բարեկամներին, հարեւաններին, ողջ հայ ազգին։ Վստահ լինենք, որ մեր սիրելի Գրետա մայրիկի հոգին կհանգրվանի դրախտում եւ երկնքից էլ, մեր սիրելի սպարապետի հետ միասին, կհսկի մեր անդորրը։
Հավերժ փառք քեզ, մեր Մեծ մայրիկ։ Ննջիր խաղաղությամբ։

ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ, ԶՈՐԱՎԱՐ

ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031