Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշում աշնանացանի տարածքները ավելի քան երկու անգամ կրճատվել են

Դեկտեմբեր 14,2017 12:39

Տավուշի մարզպետարանի աշխատակազմից գրավոր տեղեկացել ենք, որ 2017թ. մարզի համայնքներում, նախնական տվյալներով, կատարվել է մոտ 2300 հեկտար աշնանացան: Մարզպետարան ուղարկած գրավոր հարցման մեջ խնդրել էինք հայտնել, թե մարզի որ համայնքում ինչքան աշնանացան է արվել: Մարզպետարանից հայտնել են. «Տեղեկատվություն ըստ համայնքների կտրամադրվի Ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային գործակալության տարեկան հաշվետվության ամփոփումից հետո»:

Ըստ Տավուշի մարզպետարանի տվյալների` 2016թ.-ին Տավուշի մարզում աշնանացան ցորենի ցանքերը կազմել են 3012 , 2015-ին`5684 հեկտար: Պետությունը հացահատիկի սերմացուի, դիզելային վառելանյութի եւ ազոտական պարարտանյութի սուբսիդավորում է կատարում, սակայն Տավուշի մարզում աշնանացանի ցանքատարածությունները նվազել են:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031