Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ուշացել 4 դոնորի կողմից ստեղծվող գյուղսպասարկման կենտրոնի գործարկումը

Դեկտեմբեր 20,2017 22:22

Միջպետական ավտոճանապարհի եզրին, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի վարչական տարածքում «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման հիմնադրամը»  կառուցել է գյուղատնտեսական սպասարկման կենտրոն: Կենտրոնի մուտքի դարպասի վրա փակցված ազդագիրը վկայում է, որ այն պետք է գործարկվեր նոյեմբերի 30-ին:

Սակայն 4 դոնորի կողմից գործարկվող գյուղատնտեսական սպասարկման կենտրոնը դեռ պատրաստ չէ:

Զանգահարեցինք ազդագրում նշված հեռախոսահամարով: Ծրագրի ղեկավար Կարեն Հարությունյանը հայտնեց, որ շինարարական նախագծում փոփոխություններ են կատարվել, կենտրոնը պատրաստ կլինի 2018թ. հունվարի 20-ին:

Նա ասաց, որ գյուղատնտեսական սպասարկման կենտրոնը կծառայի որպես գյուղատնտեսական դասընթացների վայր եւ վաճառակետ: Այնտեղ կուսուցանվեն գյուղատնտեսական գիտելիքներ, նոր տեխնոլոգիաներ, կվաճառվեն գյուղատնտեսական գործիքներ եւ այլն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031