Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջրառատում մարդիկ իրենց կամքով ընտրել են էն իշխանությանը, որն էսօր կրակում է իրենց վրա». Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)

Մարտ 15,2017 22:45

ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանն այսօր Գյումրիում գնահատելով Ջրառատում տեղի ունեցած կրիմինալ դեպքերն՝ ասաց․ «Առաջին հերթին դատապարտում եմ իշխանությունների գործեալոճը և մինչև օրս իրավապահ մարմինների անգործությունը։ Մյուս կողմից նաև պիտի ասեմ, որ դա, ըստ էության, ջուր է լցնում անտարբերության, վախի, հուսալքության ջրաղացին և նպաստավոր պայմաններ չի ստեղծում հավասար մրցակցության և ընդհանրապես նորմալ քարոզարշավ իրականացնելու առումով։

Մնացյալ մասով իրավապահ մարմինները պետք է իրենց գործը կատարեն, երբ որ նրանք դա չեն անում, ծնում են նոր հանցագործություններ։ Էդ նույն Ջրառատում դուք տեսեք, թե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ինչպես են անցնել, մարդ է պատժվե՞լ, թե՞ չի պատժվել էդ ժամանակ, ես պետք է ասեմ, որ որևէ բան չի արվել, և էդ ամբողջ անպատժելիությունից ծնվել են նոր հանցագործություններ։

Եթե երեկվա, առաջին օրվա դեպքերը չպատժվեն, ապա ապագայում ծնելու են ավելի վատ, ավելի բարդ հանցագործություններ, բայց սա էլ մեր քաղաքացու համար լավ ուղեցույց է։ Ինչո՞ւ, եթե քաղաքացին ուզում է չապրել մի էնպիսի երկրում, որտեղ կրակում են իրար վրա, դանակահարում են իրար նախընտրական ինչ-որ պայքարի արդյունքում, որովհետև գաղափարական պայքար չկա, պետք է գնալ ու քվեարկել ընդդեմ իշխանության»։

Պարոն Մարուքյանը նաև նշեց, որ Ջրառատում «Լուսավոր Հայաստանը» մասնակցել է ՏԻՄ ընտրություններին, ունեցել է թեկնածու ու դիտարկել է, որ մարդիկ ազատ, իրենց կամքով գնացել, քվեարկել են այսօրվա գյուղապետի օգտին։ «Հիմա թե փող են վերցրել, թե վախից են գնացել, քվեարկել, չեմ կարող ասել, բայց ընտրել են էդ գյուղապետին։ Ընտրել են էն տեղական իշխանությանը, որն էսօր կրակում է իրենց վրա։ Հիմա իրենց ընտրությունն է, ի՞նչ ասեմ, ուզո՞ւմ են դա փոխվի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031