Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Մեկ գիշերում որոշում չի կայացվի» (տեսանյութ)

Սեպտեմբեր 12,2017 13:11

 

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը դրական է գնահատում «Ելք»-ի նախաձեռնությունը`Հայաստանի`ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին: Նա կարծում է, որ սա լավ առիթ է եւ հավելյալ հնարավորություն` բոլոր հարցերի մասին եվս մեկ անգամ խոսել:

Խնդիրը նա համարում է հայեցակարգային եւ ասում, որ ՀՅԴ-ն իր մոտեցումները վաղուց է ձևակերպել: Նկատում է`ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից ի վեր համոզվել են` անվտանգության խնդիրներից ելնելով սա ամենաճիշտ լուծումն էր, առավել ևս, որ ԵՄ-ն այժմ հնարավորություն է տալիս վերադառնալ «և-և»-ի  քաղաքականությանը` լինելով ԵԱՏՄ անդամ, պայմանագիր ստորագրել ԵՄ հետ:

Մանրամասները` տեսանյութում:

Արմեն Ռուստամյանը նշեց, որ Հայաստանը լիարժեք չի կարողացել օգտագործել ԵԱՏՄ-ում տնտեսական մեծ հնարավորությունների դաշտը: Դրա մեղավորը, ասում է Ռուստամյանը,ՀՀ իշխանությունն է, այդ թվում` ՀՅԴ-ն, որ չի կարողացել հարմարեցնել մեր տնտեսությունը ԵԱՏՄ-ին: Բայց, վստահեցնում է` աշխատանքները տարվում են:

Անդրադառնալով նոյեմբերին ԵՄ-ի հետ ստորագրվելիք նոր փաստաթղթին, ասաց, որ իր կարծիքով այս անգամ փաստաթղթի ստորագրման համար խոչընդոտ չկա, քանի որ ամեն ինչ համաձայնեցված է`ելնելով այն սկզբունքից, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է: «Մեկ գիշերում որոշումներ այս անգամ չեն կայացվի: Այն պատճառը, որը կար, որ այդ պահին չստորագրվեց, այլևս գոյություն չունի: Այսինքն՝ բոլոր բանակցությունները գնացել են այն տրամաբանությամբ, որ Հայաստանն արդեն ԵԱՏՄ անդամ է: Եվ դա նշանակում է, որ այդ հանգամանքը հաշվի առնելով է, որ պրոցեսը սկսվել է: Ռուսաստանն էլ գիտի, որ այդ պրոցեսն ընթանում է»,- ասաց նա:

Իսկ ԵՄ հետ նոր համաձայնագիրն, ըստ նրա, Հայաստանին տալու է պետական շինարարության հետ կապված այն արժեհամակարգի արագ տեղայնացումը, որը Հայաստանին այսօր անհրաժեշտ է`եվրոպական պառլամենտարիզմի փորձն ու ձեռքբերումներն այսօր օդ ու ջրի պես պետք են խորհրդարանական կառավարմանն անցում կատարած Հայաստանին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930