Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը ցանկանում է ջնջել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները». Բորիս Նավասարդյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 10,2017 17:34

«Ես դրանք բանակցություններ չէի անվանի, բայց աշխարհաքաղաքական կենտրոնները կողմ են, որ ինչ-որ երկխոսություն լինի Բաքվի եւ Երեւանի միջեւ»,-Aravot.am-ի հետ զրույցում Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս փուլն այսպես է բնորոշում Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Թեեւ առաջիկայում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում, նրա խոսքով՝ քիչ հավանական է, որ վճռական քայլ տեղի կունենա դեպի հակամարտության կարգավորում. «Ամեն դեպքում, այդ բանակցությունները նվազեցնում են պատերազմի հավանականությունը»:

Նավասարդյանի բնորոշմամբ՝ բանակցային սեղանին առկա՝ Կազանի փաստաթղթով ամրագրված կետերը մնում են արդիական. «Ադրբեջանը ցանկանում է տեսնել իր համար ցանկալի հերթականություն՝ առաջին քայլով որոշ տարածքների վերադարձ՝ առանց պարտավորությունների»:

Բորիս Նավասարդյանը բանակցային գործընթացում խնդիր է տեսնում. «Ադրբեջանը ցանկանում է ջնջել Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vartan says:

    «Ադրբեջանը ցանկանում է տեսնել իր համար ցանկալի հերթականություն՝ առաջին քայլով որոշ տարածքների վերադարձ՝ առանց պարտավորությունների»: իզուր է ցանկանում

    «Ադրբեջանը ցանկանում է ջնջել Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները»: շատ իզուր է ցանկանում

    Ադրբեջանը գտնվում է թոյլ դիրքերում ուստի ժամանակն է որ Հայաստանը առանց որեվէ զիջումի պնդի Արցախի վերադարձը բանակցություններին եվ ադրբեջանի վերադարձը նախաապրիլյան սահմանին.

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031