Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլ պետություններին թույլ չենք տա ոտնձգություններ կատարել մեր հանդեպ». ՀՀ-ում Իրանի դեսպան

Փետրվար 12,2018 16:17

«Յուրաքանչյուր երկրում էլ խնդիրներ կան, հատկապես Իրանում, որը քառասուն տարի անարդար վերաբերմունքի է արժանացել ԱՄՆ-ի եւ նրա կողմնակից երկրների կողմից»,-ԵՊՀ-ում այսօր ուսանողների հետ հանդիպմանն անդրադառնալով Իրանում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերին, ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Նա նկատեց՝ ԱՄՆ-ի վերաբերմունքն Իրանի հանդեպ պատճառ դարձավ, որպեսզի Իրանն ինքնաբավ դառնա բոլոր բնագավառներում. «Այն երկրները, որոնք ցանկանում են գերտերությունների կարգավիճակով հարաբերություններ ստեղծել, չեն կարող հաջողության հասնել: Քառասուն տարի առաջ՝ մինչեւ իսլամական հեղափոխությունը, ԱՄՆ-ն ներկա է եղել Իրանում, սակայն նրա կողմից կառուցողական քայլեր չենք տեսել: Նրա միակ նպատակն այն էր, որ Իրանի հնարավորությունները դուրս մղվեին»:

Ապա դեսպանը վստահեցրեց. «Մենք միշտ եղել ենք եւ լինելու ենք խաղաղության կողմնակից, մենք բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները բոլոր հարեւան երկրների հետ: Այլ պետություններին թույլ չենք տա ոտնձգություններ կատարել մեր հանդեպ եւ խարխլել այդ հարաբերությունները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728