«Ժառանգության» քվոտաներով նշանակվել են նաեւ ՀԱԿ-ական հանձնաժողովականներ
«Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միասնական նախընտրական շտաբի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ընտրական հանձնաժողովներում ստեղծված վիճակին եւ «Ժառանգության» անդամներ նշանակելու, տեղեր փոխանակելու կամ զիջելու խնդրին, ասաց, թե իրավիճակն ի սկզբանե այնքան դրամատիկ չի եղել, որքան լրատվամիջոցները փորձում էին ներկայացնել: «Ես չգիտեմ՝ հրապարակված 50 (ընտրական տեղամասերի մասին [...]










