Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հունվար 26,1999 00:00
lur

Երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց անկախ հեռուստա եւ ռադիոընկերությունների ղեկավարների հետ: Ըստ ոչ պաշտոնական լուրերի, նախագահը համաձայնեց վերանայել Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոնի որոշումը՝ հաճախականության տարեկան վարձը 25 անգամ բարձրացնելու մասին: Անցած տարվա վարձը, հավանաբար, չի պահպանվելու, սակայն թանկացումն էլ շեշտակի չի լինելու: Նախագահն առաջարկեց ընկերությունների ղեկավարներին՝ մշակել իրենց առաջարկությունները եթերի շահագործման վերաբերյալ՝ դրանք կապի նախարարության հետ քննարկելու նպատակով:

ՎԱՏ ԼՈՒՐ

ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը հաստատեց, որ ԱԺ մեքենաների պարկը թարմացվել է։ «Դեռեւս անցյալ տարի,- հայտնեց նա «Առավոտին»,- «Հայրենիք» պատգամավորական խումբը օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել՝ բարելավելու ԱԺ պատգամավորական խմբերի ու խմբակցությունների աշխատանքային պայմանները։ Ըստ դրա՝ յուրաքանչյուր խումբ եւ խմբակցություն պետք է ունենա աշխատանքային սենյակ, հաստիքներով աշխատողներ եւ մեկական մեքենա։

ԱԺ ղեկավարությունը՝ խորհրդակցելով աշխատակազմի հետ, նպատակահարմար գտավ չբերել ռուսական արտադրության ծանր մեքենաներ՝ «ԳԱԶ-31» տիպի. դրանք շատ վառելիք են ծախսում։ Բերված «Mitsubishi» մակնիշի 8 ավտոմեքենաներից 2-ը տրվել են նախագահների տեղակալներին, 6-ը՝ հանձնաժողովների նախագահներին։ Վերջիններիս «հին» «ԳԱԶ-31»-երը տրվել են օգտագործելու խմբերին ու խմբակցություններին»։ Մեքենաները գնվել են ԱԺ-ի բյուջետային հատկացումների հաշվին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031