Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ԱԲՈՐՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հունիս 02,1999 00:00
abort

Հարկադրված աբորտը նպաստում է մայրերի մահացության միջազգային չափերին եւ շարունակում է մնալ կանխելի հիվանդությունների գլխավոր պատճառը այն կանանց մոտ, ովքեր գտնվում են ռեպրոդուկտիվ տարիքում։ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում, ինչպես նաեւ Հայաստանում աբորտի չափերը հասնում են աշխարհում ամենաբարձր տոկոսի։

Ըստ վերջին տվյալների, ամեն տարի այս երկրներում կատարվում են մոտ 6-ական մլն լեգալ եւ անլեգալ աբորտներ։ Չնայած դրա մեծ չափերին, ազգային առողջապահության համակարգում աբորտների հետեւանքների վերաբերյալ քիչ տվյալներ (ինչպիսին են բորբոքային հիվանդությունները եւ անպտղաբերությունը) գոյություն ունեն։

Հայաստանը ամբողջ աշխարհում այն տարածաշրջանն է, որը վերջերս տուժել է (եւ տուժում է), սոցիալ-տնտեսական արգելքներից եւ բնական աղետներից։ Այս դժբախտությունները քայքայել են հասարակության առողջությունը, անկում են ապրել պտղաբերության համընդհանուր չափերը (կանանց մահացության չափերը 22.4%-ից 10 տարվա ընթացքում աճել է 34.7%, իսկ անպտղաբերությունը 18%-ից 24%)։

Ինչպես վերը նշվեց, մեկ տարվա ընթացքում ուսումնասիրվեց մոտ 200 կանանց ռեպրոդուկտիվ կյանքը (Երեւանի աբորտի կլինիկայում)։ Վերջին 68 կանայք, որոնք ներգրավվել էին ուսումնասիրության 3-րդ ամսում, հետազոտվել էին հակաբեղմնավորիչների գործածության հետեւանքները պարզելու համար։

Այսպիսով, հետազոտությունները ցույց տվեցին, որ հարկադիր աբորտների քանակի մեծացումը յուրաքանչյուր կնոջ մոտ առաջացրել էր բացասական հետեւանքներ։ Արմատական փոփոխությունները խիստ նկատելի էին թե դպրոցական տարիքի եւ թե մեծահասակ կանանց մոտ։ Նրանք հետազոտվեցին «Արմիթաժի մեթոդով»։

Արդյունքները

200 մասնակից կանայք 17-46 տարեկան էին, կրթված։ Մեծամասնությունը հայեր էին (98%), քրիստոնյաներ (99.5%), ամուսնացած (90%), քաղաքի բնակիչներ (95%), աշխատում էին (75%), եւ ունեին երեխաներ (89%)։

88%-ը առանց որեւէ բժշկական խորհրդի դիմել էր աբորտի։ Լայնորեն ընդհատվեց այն կանանց հղիությունը, ովքեր վաղ շրջանում էին։ Նրանք կամ ի վիճակի չէին երեխա ունենալ (39%), կամ էլ անցանկալի էր (35%), իսկ 12%172ի մոտ հղիությունը ընդհատվեց առողջության անբավարարության պատճառով։ Կանանց 11%-ի մոտ հայտնաբերվեց ինֆեկցիայի կլինիկական տագնապ։

Հարկադրված աբորտների հրապարակված թիվը տատանվում է 1-25-ը (միջինը=3-ի)։ Այն աճում է սերունդների հետ, օրինակ՝ 20 տարեկան կանանց մոտ սկսած 1-ից, իսկ 40-անց՝ 8։ Իսկ կանանց 55%-ը հայտարարեցին, որ երբեք հակաբեղմնավորիչ չի գործածել, միայն 2-13% է, որ գործածել է հակաբեղմնավորիչների տարբեր տեսակներ։

Հակաբեղմնավորիչ միջոցների դիմած 68 կանանց հիմնականում հետաքրքրում էր ավելի խոր գիտելիքներ ստանալ, ծանոթանալ դրա գործածության էֆեկտիվ եւ ոչ էֆեկտիվ կողմերին։

Արեւելյան Եվրոպայի եւ հայ կանայք տուժում են ընտանիքի պլանավորման սխալ քաղաքականությունից, որը կենտրոնացված է հարկադիր աբորտների շուրջ։ Այստեղ հակաբեղմնավորիչ մեթոդները հազվադեպ են գործածվում։ Ժամանակակից հակաբեղմնավորիչները դժվարությամբ են ձեռք բերվում, հատուկ ծառայություններ գրեթե չկան, ինչպես նաեւ կանանց կազմակերպության եւ բժիշկների խորհրդի բացակայությունը նպաստում է պրոբլեմի խորացմանը։

Լեգալ եւ անլեգալ աբորտների պատմությունը Արեւելյան Եվրոպայում կանանց առողջապահական պրոբլեմներում կարեւոր մաս է կազմում։

Արեւելյան Եվրոպայի երկրներում էֆեկտիվ հակաբեղմնավորիչ միջոցների փոփոխումը, կարելի է ասել, իրական նվաճում է, որովհետեւ այստեղ, ինչպես հայտնի է, բժշկությունը բավականին զարգացած է եւ կանայք ունեն բավականաչափ գիտելիքներ։

Ընտանիքի շտապ կազմավորման քաղաքականությունը հիմնականում հիմնված է Հայաստանում եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում կատարվող աբորտների վրա, որը անհրաժեշտ է վերանայել, գնահատել եւ կիրառել՝ ելնելով համոզիչ փաստերից։

Այսպիսով, եթե հրատապ միջոցառումներ չկազմակերպվեն, այդ պրոբլեմը կարող է պատուհաս դառնալ ազգային գենոֆոնդի համար։

ՄԵՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930