Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 21,2000 00:00

«ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ ԿԱ՛Ն» Նաիրի Հունանյանի պաշտպան Պահլավունին «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է, որ դեռ անցած տարի է իր պաշտպանյալը զինդատախազության դեմ բացարկ գրելու փորձ արել։ «Կիսատ էր գրել»,- ասել է Պահլավունին։ Սակայն, փաստաբանի պնդմամբ, նորմալ քննություն է ընթացել, իսկ մարտից ի վեր Նաիրի Հունանյանին քննել է միայն գլխավոր դատախազության քննիչ Մարսել Մաթեւոսյանը։ (Հենց վերջինս էր, «Առավոտի» տվյալներով, վարել Արծրուն Մարգարյանի գործի նախաքննությունը)։ Փաստաբան Պահլավունին կարծում է. «Կազմակերպիչներ կա՛ն։ Այսօր չեն բացահայտվի՝ մի քանի տարի հետո կբացահայտվեն»։ Ի դեպ, Նաիրի Հունանյանը հոկտեմբերի 27-ի կազմակերպման մեղքն ամբողջությամբ իր վրա է վերցրել։ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՋԱՆՔԵՐՈՎ ՈՒ ՆԱԵՎ ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ Տիգրան Հակոբյանին պաշտոնանկելու հարցում շահագրգիռ էին ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը կամ ՀՀԿ-ն, այլեւ նրա իսկ ղեկավարած վարչության… գարաժի ավագ մեխանիկը, որը երկրի ղեկավարությանը նամակներ էր հասցեագրում՝ 37 թվի շնչով պատմելով իր շեֆի կաշառակերության, ապօրինի սեփականաշնորհած օբյեկտների եւ «հակապետական գործունեության» մասին։ Թվարկված փաստերի առնչությամբ հարուցված քրեական գործն արդեն Տիգրան Հակոբյանի պաշտոնանկությունից հետո կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Կարդացեք նաեւ էջ 3։ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՉՄՈՒԾԵԼ ՀԱՐԿԵՐԸ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը բաց նամակով դիմել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որով պահանջում է հրավիրել արտահերթ նստաշրջան՝ «Հ. Բագրատյանի պատասխաններն Ազգային ժողովի էներգետիկ չարաշահումների հանձնաժողովի հաշվետվության մեջ նշված «փաստերին» օրակարգով։ Մինչ այդ, պրն Բագրատյանն իրեն իրավունք է վերապահում պետությանը հարկեր չմուծել։ Կարդացեք էջ 4։ ԲԱ Ո՞ՒՐ ԵՆ «Մեզ մոտ դեռ չկա կառուցողական ընդդիմություն, անկախ մամուլ, որ կարողանա իր վրա վերցնել վերահսկողության մի մասը։ Հետեւաբար՝ ո՞ւմ, եթե ոչ ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանին է այսօր վիճակված դառնալ իշխանության գործադիր կառույցի վերահսկման գլխավոր մեխանիզմը»։ Սա ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի՝ խորհրդարանական ընտրություններից առաջ իր ժողովրդին ուղղված դիմումից մի հատված էր։ Մանրամասները՝ էջ 2։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել