Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս ապահովել շրջակա միջավայրի արդյունավետ իրավական պաշտպանությունը

Հոկտեմբեր 30,2026 19:15 Share
Աջակցեք aravot.am-ին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդես է եկել բացման խոսքով COP 17-ի շրջանակում կազմակերպված «Շրջակա միջավայրի պաշտպանությունը և դատական իշխանությունը» համաժողովին:

Նախարարը նշել է, որ համաժողովը հնարավորություն է՝ քննարկելու բնապահպանական օրենսդրության կիրառումից մինչև դատական պաշտպանության և պատասխանատվության մեխանիզմներին առնչվող հարցերը։

Սրբուհի Գալյանն անդրադարձել է շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների վիճակագրությանը՝ նշելով, որ այն վկայում է Հայաստանում դրանց նկատմամբ ոչ բավարար ուշադրության մասին։

Նախարարի խոսքով՝ խնդիրը կարող է պայմանավորված լինել նաև քաղաքականության մշակման տեսանկյունից առկա բացերով։ Անդրադառնալով COP17-ի շրջանակում վեր հանված քաղաքականության մշակման տեսանկյունից կարևոր հարցերին՝ նախարարը նշել է, որ գուցե անհրաժեշտություն առաջանա վերանայել բնապահպանական իրավունքների ապահովմանն առնչվող կարգավորումները:

Նախարարն անդրադարձել է՝

📌Քաղաքացիների պարտականություններին․ անհրաժեշտ է քննարկել շրջակա միջավայրի պահպանության, անվտանգ գործելու և սեփական գործունեության հետևանքով պատճառված վնասը վերացնելու պարտականությունների ամրագրման հարցը։

📌Իրավաբանական անձանց պատասխանատվության ինստիտուտի պատշաճ կիրարկմանը:

📌Դատական իշխանության դերին․ բնապահպանական վեճերի լուծման առանցքային խնդիրներից է պետության, բիզնեսի և քաղաքացիների շահերի միջև արդարացի հավասարակշռության ապահովումը։

Սրբուհի Գալյանը հույս է հայտնել, որ միջազգային գործընկերների և ոլորտում փորձառություն ունեցող դատավորների փորձի փոխանակումը կնպաստի առկա խնդիրների հստակ ձևակերպմանը և դրանց լուծման արդյունավետ մոտեցումների մշակմանը՝ կարևորելով նաև այս հարցերի հանրային լայն քննարկումը։

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031