Լրահոս
Օրվա լրահոսը

Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Հոկտեմբեր 30,2026 22:55 Share
Աջակցեք aravot.am-ին

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊ ընկերության՝ ք․ Երևան, Բակունց 1 հասցեում գործող հացի և հացաբուլկեղենի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

– արտադրամասում եղել են կեղտի կուտակումներ, հոսանքի մալուխները չեն եղել պաշտպանիչ տուփի մեջ, ինչը չի կանխարգ լել մասնիկների թափվելու հավանականությունը,

– արտադրամասի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, պատերի անկյունային որոշ հատվածներ վնասված են եղել։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Բակունց 1 հասցեում գործող հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

 

ՀՀ սննդամթերքի անվ անգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031