Աստանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը Հայաստանն ուներ երկու մասնակից՝ 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը եւ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը։ Մեր երկու ըմբիշներն էլ մեդալի իրական հավակնորդ էին, սակայն երկուսն էլ անակնկալ դուրս են մնացել մեդալների համար պայքարից։
Արսենը կարողացել է ընդամենը մեկ հաղթանակ տանել որակավորման փուլում, սակայն այնուհետեւ պարտություն է կրել, իսկ Արմանը պայքարի մեջ ներգրավվելով 1/8 եզրափակչից՝ միանգամից տանուլ է տվել գոտեմարտը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ





















































